Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։
Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «կզըցնելու» քաղաքականություն է որդեգրել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ յուրայիններից ոմանց նկատմամբ։ Իշխանական թիմում դեռ տարակուսած են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին նվաստացնելու փաստից, երբ ՔՊ վարչությունը նրան չընտրեց Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, փոխարենը ընտրեց խմելու հանդեպ մեծ սեր ունեցող Վիլեն Գաբրիելյանին: Բայց Սասուն Միքայելյանի «փորձությունները» դրանով չեն ավարտվել:
Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններից հետո Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր է, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը, Փաշինյանի որոշմամբ, պատգամավորական մանդատ վերցրեց ու գնաց ԱԺ: Եվ տեւական ժամանակ է՝ մարզպետի թեկնածու է փնտրում չի գտնում: Իշխանական կուլիսներում մի քանի անուն շրջանառվեց, սակայն ոչ մեկը չնշանակվեց։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ փոխմարզպետը՝ Վասակ Վարդանյանը, Սասուն Միքայելյանի փեսան է՝ դստեր ամուսինը։ Մարզում դեմ չէին լինի նրա նշանակմանը, բայց Փաշինյանը որոշել է չնշանակել: Թերեւս, չի ուզում, որ ողջ Կոտայքը դառնա Սասունի կալվածքը, տղան Հրազդանի քաղաքապետ, փեսան՝ մարզպետ, ինքը` օլիգարխ: Դիմացը Հրազդանի ընտրություններն են, նախնական որոշմամբ՝ նորից Սեւակ Միքայելյանն է գլխավորելու ՔՊ ցուցակը։
Մեզ պատմեցին, որ այս ընթացքում, քանի դեռ մարզպետի պաշտոնը թափուր է, մարզում տիրող իրավիճակի, առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի նախկին մարզպետին է հրավիրում վարչություն՝ իրավիճակը ներկայացնելու, ոչ թե մարզպետի պարտականությունները կատարող Վասակ Վարդանյանին։ Այս փաստն այնքան է նյարդայնացրել Միքայելյանին, որ նույնիսկ ընտանիքը քննարկել է Վասակ Վարդանյանի հրաժարականի հարցը։ Իհարկե, դժվար թե նման համարձակություն դրսեւորեն, սակայն ասում են` Վասակ Վարդանյանն էլ է իրեն վիրավորված զգում, եւ մազ է մնում, որ սեփական նախաձեռնությամբ լքի մարզպետարանը։ Ընդ որում, ՔՊ հնաբնակները հիշում են, որ երբ կուսակցությունը նոր էր կազմավորվում, եւ Վասակն էլ դեռ Սասունի փեսան չէր, այն քչերից էր, որ կարողացել է մրցակցել ՀՀԿ-ի իշխանության, մասնավորապես՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ եւ տեղ զբաղեցնել քաղաքի ավագանիում: Հետեւաբար, ըստ ՔՊ-ականների՝ «Վասակը միայն Սասուն Միքայելյանի փեսան չէ»։
Իշխանական թիմից մեզ ասացին, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին Կոտայքի մարզի կուրատոր է նշանակվել Ահարոն Սահակյանը: Սակայն մնում է հասկանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը նրան բերեց խորհրդարան, եթե կադրային նման սով կա, եւ չի կարողանում փոխարինողի հարցը լուծել։
Ոմանց կարծիքով՝ Փաշինյանը հատուկ է Սասուն Միքայելյանի «օդերը փակում»․ շատերը հիշում են, որ ամիսներ առաջ կուսակցության փակ նիստերից մեկի ժամանակ Սասուն Միքայելյանն այն քչերից է եղել, որ դեմ են արտահայտվել Տիգրանաշենը հանձնելուն եւ Փաշինյանին առաջարկել են գոնե փոխանակել Արծվաշենի հետ, բայց Փաշինյանը վրդովված հոխորտացել է Միքայելյանի վրա, թե` ինչպես ես ինձ դրդում հանցագործության՝ «ՀՀ սուվերեն տարածքը թշնամուն նվիրել»: Դրանով թեման փակվել է։ Հիմա, երբ Տիգրանաշենի հարցը կրկին օրակարգ է մտնում, Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է Միքայելյանի եւ մյուս «համարձակների» աչքը վախեցնել, որ չհանդգնեն ծպտուն հանել։
ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) գործադիր տնօրեն Յարոսլավ Մանդրոնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԿԶԵՀ-ի միջև ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
«Նախարարը բարձր է գնահատել ԿԶԵՀ-ի՝ որպես Հայաստանի Հանրապետության հուսալի ֆինանսական գործընկերոջ դերը՝ ընդգծելով, որ շուրջ մեկ տասնամյակ Հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում իրականացվել են ռազմավարական նշանակության ծրագրեր։
Նշվել է, որ ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն ԱՄՆ դոլար՝ ընդգրկելով մակրոտնտեսական կայունության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սոցիալական և առողջապահական ոլորտները։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին։
Կողմերն անդրադարձել են ԿԶԵՀ-ի 2027–2031 թվականների ռազմավարության և Հայաստանի համար երկրի ռազմավարության մշակմանը՝ կարևորելով Հայաստանի առաջնահերթությունների պատշաճ արտացոլումը Հիմնադրամի առաջիկա ծրագրային օրակարգում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը՝ առկա գործընթացների և նոր համատեղ ծրագրերի ձևավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Ամերիկյան պատվիրակությանը դիմավորել է ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են մեկնում՝ ներկայացնելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին տեղեկացրել է, որ Մոսկվայում բանակցություններն ավարտելուց հետո ԱՄՆ բանագնացները կայցելեն Կիև։
«Սպայկա» ընկերության վիճակն օր օրի վատանում է։ ՌԴ արտահանման խնդիրների պատճառով ընկերությունն ամիսներ շարունակ չի վճարում աշխատավարձերը, օրեր առաջ արդեն տեղեկացրել են, որ կրճատում են աշխատավարձերը։
Դա էլ իմանալով ընկերության տարբեր մասնաճյուղերում, ջերմոցներում աշխատող բանվորները ժամեր շարունակ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։
Թե ի վերջո ինչ է խոստացել ղեկավարությունն աշխատակիցներին, առայժմ պարզ չէ։
Panorama.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սպայկա»-ում բունտ է հասունանում։ Ընկերությունն արդեն ամիսներ շարունակ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետևանքով չի կարողանում իր աճեցրած պտուղ-բանջարեղենն արտահանել ՌԴ, դրանք պահվում են սառնարաններում։
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը թեմի հոգևորականներին և հավատավոր ժողովրդին համախմբեց Ամբերդի գողտրիկ ու հինավուրց Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Դարավոր սրբավայրի օրհնաբեր լռության մեջ կրկին հնչեցին եկեղեցական շարականներն ու աղոթքները՝ միավորելով ներկաներին աղոթքի շուրջ:
Ընթացս ժամերգության իր պատգամը ներկաներին փոխանցեց Բյուրականի հովվության հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Տեր Հայրն անդրադարձավ քրիստոնյաների հավաքական լինելու, միմյանց հետ միասնական աղոթքի մեջ գտնվելու և աղոթական կյանքով ապրելու կարևորությանը՝ ընդգծելով, որ Եկեղեցու զորությունը նաև հավատացյալների հոգևոր միասնության մեջ է։
Իր խոսքում Տեր Հայրը նշեց․ «Քրիստոս մեր պարտքերի պարտամուրհակը գամեց Խաչին և մեզ էլ ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20)։ Եվ այս խոսքերն այսօր ուղիղ իմաստով ուղղված են մեզ»։
Տեր Հայրը հորդորեց ներկաներին մշտապես աղոթել Հայրենիքի խաղաղության և բարօրության, Սուրբ Եկեղեցու անսասանության ու զորացման, ինչպես նաև ողջ հոգևոր դասի և նամանավանդ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի շուտափույթ թեմ վերադարձի ու իր հավատավոր հոտի կողքին լինելու համար։
դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։
Ի՞նչ ասել է ազատություն իմ դեպքում։ Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։ Իսկ երեկոյան միշտ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է։
Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։
Հիմա ես այդ հնարավորություններից զրկված եմ։ Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր. «Սա էլ կանցնի»։
Իհարկե կանցնի։
Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել, կկարողանամ նոր գաղափարներ կյանքի կոչել, երբ նորից կկարողանամ պատասխանել օգնության դիմումներին, երբ կկարողանամ ավելի հանդարտ մթնոլորտում մտածել վերջին շրջանում մեր երկրի հետ կատարվողի մասին։ Ես այս օրերն էլ կորսված չեմ համարում, այս ընթացքում ես շատ եմ մտածել, շատերին եմ ճանաչել, գուցե՝ ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ։ Երևի ճիշտ են ասում, որ պետք է Աստծուն շնորհակալ լինել ուղարկված փորձության համար։
Շնորհակալ եմ բոլորին՝ հասարակական գործիչներին, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, իմ թիմակիցներին, ինձ անծանոթ մարդկանց, որոնք այս օրերին դատարանի առաջ էին, որոնք սրտով ինձ հետ էին, որոնք աղոթքներում ինձ հետ էին։ Ոչինչ չի մոռացվում»,- նշել է նա։
Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է։
Ի՞նչ ասել է ազատություն իմ դեպքում։ Ազատությունը ինձ համար ընտանիքիս հետ շփումն է, ընկերներիս, թիմակիցներիս հետ շփումն է, ամեն առավոտ շինհրապարակ գնալն է, մարդկանց հետ խոսելը, ինչ-որ մեկին օգտակար լինելը։ Իսկ երեկոյան միշտ տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանց հետ մի բաժակ կոնյակի շուրջ մեր երկրի խնդիրների ու հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելն է։
Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։
Հիմա ես այդ հնարավորություններից զրկված եմ։ Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր. «Սա էլ կանցնի»։
Իհարկե կանցնի։
Իհարկե գալու է ժամանակը, երբ կկարողանամ շարունակել կառուցել, կկարողանամ նոր գաղափարներ կյանքի կոչել, երբ նորից կկարողանամ պատասխանել օգնության դիմումներին, երբ կկարողանամ ավելի հանդարտ մթնոլորտում մտածել վերջին շրջանում մեր երկրի հետ կատարվողի մասին։ Ես այս օրերն էլ կորսված չեմ համարում, այս ընթացքում ես շատ եմ մտածել, շատերին եմ ճանաչել, գուցե՝ ավելի լավ, քան դրսում եղած ժամանակ։ Երևի ճիշտ են ասում, որ պետք է Աստծուն շնորհակալ լինել ուղարկված փորձության համար։
Շնորհակալ եմ բոլորին՝ հասարակական գործիչներին, քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, իմ թիմակիցներին, ինձ անծանոթ մարդկանց, որոնք այս օրերին դատարանի առաջ էին, որոնք սրտով ինձ հետ էին, որոնք աղոթքներում ինձ հետ էին։ Ոչինչ չի մոռացվում։