Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Գ․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բեռնատարում բարձված քարերը թափվել են և ամբողոջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի գոտուց, և այն դարձել է միակողմանի երթևեկելի։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ:
Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար։
Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Chanel-ը իր նոր՝ աշուն/ձմեռ 2026 Haute Couture հավաքածուով իսկական հրաշքի զգացողություն բերեց նորաձևության պոդիում։ Գեղարվեստական ղեկավար Մաթյո Բլազիի ղեկավարությամբ ցուցադրությունը ուսումնասիրել է ֆանտազիայի և ֆունկցիոնալության միջև նուրբ գիծը։
Հավաքածուն ոգեշնչված է լեգենդար մանկական գրականությունից. դասական հեքիաթային տարրերը վերածվել են ժամանակակից և զարմանալիորեն կրելի ուրվագծերի։
Հավաքածուի կոնցեպտուալ հիմքը ոգեշնչված է այնպիսի հայտնի պատմություններով, ինչպիսիք են «Ջեքը և լոբու ցողունը» և «Երեք արջերը»։
Բլազին վարպետորեն հիմնավորել է այս ֆանտաստիկ մոտիվները անթերի կարվածքով և խիստ կառուցվածքով, որոնք ստեղծվել են Chanel ատելյեների լեգենդար վարպետների կողմից։
Ցուցադրությունը բացվեց Chanel-ի վերաձևավորված դասական կոստյումով, որը պատրաստված էր բացառիկ գիպյուրե ժանյակից, որի նախշը հղում էր նույն այդ կախարդական լոբիներին։
Կոստյումը կրում էին կիսաթափանցիկ մետաքսե մուսլինի վրայից։ Ուղղակի հղում կատարելով սկզբնական աղբյուրներին՝ ցուցադրությունը բացող մոդելը կրում էր «Les Fées, Contes des Contes» (Փերիներ. Փերիների հեքիաթներ) գրքի օրինակը, որը վերցված էր անմիջապես Գաբրիել Շանելի պատմական բնակարանի անձնական գրադարանից։
Կենդանի պատմություններ և թաքնված դետալներ
Մանկական հեքիաթներից վերցված պատմողական տարրերը բառացիորեն միահյուսված էին հագուստի ֆիզիկական դիզայնի մեջ ողջ ցուցադրության ընթացքում.
Կոշիկի կրունկները միահյուսված էին նրբագեղ կանաչ որթատունկերով. փոքրիկ minaudière պայուսակները ձևավորված էին քնած արջերի տեսքով. կիպ բաճկոնների կոճակները փոխակերպվել էին՝ բադիկներից վերածվելով գեղեցիկ կարապների։
Հագուստի ներքին աշխարհը ոչ պակաս բարդ և մտածված էր. վերարկուների և բաճկոնների աստառները նկարված էին մետաքսի վրա, իսկ թաքնված ներքին գրպանները լցված էին թալիսմաններով, նոտաներով և առօրյա մանրուքներով։
Ավելին, Բլազին հավաքածուի մեջ միտումնավոր ներառել է «միտումնավոր անկատարության» գեղագիտությունը. կտրված գործվածքները և անատոմիապես առանձնացված հագուստները մոդելներին և ապագա հաճախորդներին տալիս էին շարժման բացարձակ ազատություն։
Ռուսաստանում անօդաչուների դեմ գործողության ընթացքում սեփական շարժական ՀՕՊ խումբը խոցել է Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռը, հայտնում է Forbes-ը։
Ուղղաթիռը որսում էր ուկրաինական անօդաչուներին, երբ նրա ուղղությամբ կրակ է բացել նույն խնդրով զբաղվող ցամաքային շարժական ՀՕՊ խումբը։
Առկա տվյալներով՝ սա արդեն առաջին նման դեպքը չէ, սակայն հետևանքների առումով ամենա«թանկարժեքներից» մեկն է։
Նշվում է, որ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ռուսական ՀՕՊ-ը արդեն խոցել է առնվազն յոթ սեփական ուղղաթիռ, և մի քանի դեպքերում դա տեղի է ունեցել հենց անօդաչուների հետապնդման ժամանակ։
Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ իր աշխատանքի իր մասը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հայտարարություն է ստորագրվել. «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրված է, այն բաց է հանրության համար։ Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցին սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և գործունեությունը շարունակելու է մասնավոր ոլորտում։
Նրա խոսքով՝ որոշումը համաձայնեցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարչության հետ, շարունակում է մնալ կուսակցության անդամ և ակտիվորեն ներգրավված է լինելու կուսակցական աշխատանքներում։
«Ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։
Այս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան, ավելի անկախ և, որ ամենակարևորն է, խաղաղ պետություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ճանապարհին իր կարևոր դերակատարությունն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել նաև ես։
Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է Վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին»,- գրել է նա։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Դիլիջան համայնքի, Արթուր Արշակյանի, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 29/24 հասցեում գտնվող՝ 0,8 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին կազմակերպված աճուրդն անվավեր ճանաչելու, Արթուր Արշակյանի և Արամ Հարությունյանի միջև 2017 թվականի հունիսի 20-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, այդ թվում՝ Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետությունից Դիլիջան համայնքին 0.8 հա մակերեսով հողատարածքը վերադարձնելու պահանջների մասին: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։
Միաժամանակ կիրառվել է հայցի ապահովման միջոց և պատասխանող Արամ Հարությունյանին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված հողամասի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության:
Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ 0,8 հա մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների» հողերի «բնապահպանական անտառ» գործառնական նշանակության հող է, որը չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց:
Oրեր առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը։ Այս մասին գրում է Factor-ը:
Համալսարանում մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պրոռեկտորի հրաժարականը պայմանավորված է համալսարանի Գյումրիի մասնաճյուղում ստեղծված իրավիճակով։ Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ մասնաճյուղի անձնակազմը գործադուլ և բողոքի ակցիա էր իրականացրել՝ պահանջելով տնօրենի պաշտոնում վերանշանակել Կարեն Պետրոսյանին։ Աշխատակազմի բոյկոտի արդյունքում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստիպված էր եղել մինչև նոր ընտրությունների անցկացումը մասնաճյուղի տնօրենի ԺՊ նշանակել Կարեն Պետրոսյանին։ Սակայն, այսպիսով, Պետրոսյանի և Գրիգորյանի միջև լարվածությունը չի մեղմվել, ավելին, այնքան է խորացել, որ Կարեն Պետրոսյանը դիմել է համալսարանի խորհրդին՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով, ինչպես նաև միջնորդել է իր վերադասի՝ բուհի ռեկտոր Արմեն Գրիգորյանի գործողությունները քննարկել բուհի էթիկայի հանձնաժողովում։ Ի թիվս այլ հարցերի՝ Կարեն Պետրոսյանը էթիկայի հանձնաժողովում բարձրացրել է այն հարցը, որ Արմեն Գրիգորյանը պատշաճ ուշադրություն չի դարձրել աշխատակիցների բողոքներին և չի նախաձեռնել հանդիպում նրանց հետ՝ խնդիրների կարգավորման նպատակով։ Նշենք, որ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Խաչատուրյանն է։
Ինչ վերաբերում է ներկայիս ռեկտոր Արմեն Գրիգորյանին, ապա բուհական շրջանակներում նա համարվում է նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի համախոհը, որը պաշտոնից հեռացել էր աղմկահարույց պատմություններից հետո։ Մասնավորապես՝ լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Գալոյանի վերաբերյալ քրեական վարույթ է եղել, երբ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մեզ հայտնի է նաև, որ այս օրերին բուհում ստուգումներ են իրականացվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից: Իսկ ամիսներ առաջ ստուգումներ էր սկսել Պետական վերահսկողական ծառայությունը։
2026 թվականի մայիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու որոշում էր կայացրել։
Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հունիս ամսին, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն էր ներկայացրել։
Սպարտակ Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը հայտնել էր. «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա տնային կալանքի տակ գտնվելու ժամանակ իբր կանոններ է խախտել։ Արդյունքում պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան, և դատարանը որոշում է կայացրել Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխել և նրան կրկին տնային կալանք խափանման միջոց կիրառել։
Այս պահին Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանում է, և մնում է հետևել իրադարձությունների զարգացմանը, թե երբ նրան ԱԱԾ մեկուսարանից տուն կուղարկեն կալանքը կրելու։
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի նոյեմբերին։ Այդ օրը ՔԿ-ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»։
Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է։
Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
Շաբաթներ առաջ նրա բնակարանը խուզարկվել էր, որից հետո վերջինս որեւէ կերպ չէր խուսափել քրեական հավանական հետապնդումից։ Բացի այդ, վերջինս անչափահաս երեխայի մայր է, ինչը եւս մեկ հանգամանք էր խափանման միջոցներից ամենածանրը ՉԿԻՐԱՌԵԼՈՒ տեսանկյունից։
Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ կիրառված անհամաչափ խափանման միջոցը՝ կալանքը, հերթական հարվածը իրավական պետությանը։
Քաղաքական այլակարծությունը հանցագործություն չէ, ընդդիմախոսին լռեցնել էլ՝ արդարադատություն չէ։