Blog

  • Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

    Շարունակելու է իր գործունեությունը՝ որպես մարզպետ
  • Հայի թշնամիները





    Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. 

    Երեկ տեղեկացանք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը «բաց հրավեր» է հայտարարել․ հայեցակարգեր է ընդունում` «ուղղված Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային շենքում գործող Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տարածքների ընդլայնման եւ զարգացման ճարտարապետական նախագծի գաղափարների ու հայեցակարգային առաջարկների հավաքագրմանը՝ դիտարկելով նաեւ Հանրապետության հրապարակի ստորգետնյա հնարավոր տարածքների ներառումը»:

    Այս երկարաշունչ նախադասությանն ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ հայտարարության վերնագիրը` «Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման ճարտարապետական նախագծի հայեցակարգային առաջարկների հավաքագրում»:

    Դուք հավանաբար մոռացել եք, իսկ ես հիշում եմ, որ Հրապարակի կառուցապատման ժամանակ ինչ-որ պարսկական բաղնիքի հետքեր էին հայտնաբերվել շատ տարիներ առաջ: Այն ժամանակ ՀՀ իշխանությունն արագ փակեց դա, որովհետեւ Երեւանի կենտրոնում այլ ժողովրդի մշակույթին առնչվող շերտեր բացելը հակահայկական քայլ էր համարվում: Բայց քանի որ այս իշխանության քաղաքականությունն ուղղված է հայերին քոչվոր ներկայացնելուն, պատմական Հայաստանն ու հայերի բնիկ լինելու հանգամանքը ժխտելուն, ուստի ճիշտ ժամանակն է՝ հիշելու Հրապարակի տակ թաքնված օտար քաղաքակրթության հետքը:

    Դատելով հաղորդագրությունից` իշխանությունը պատրաստվում է մեծ փողեր ծախսել նախագծի վրա, որի իրականացումը կարող է տարիներ տևել: Այսինքն, Հրապարակը տարիներով ավերակի է վերածվելու, ամբողջ կոնցեպցիան փոխվելու է, որ պարսկական բաղնիքը հանեն լույս աշխարհ:

     




    դիտվել է 406 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • Առյուծներին խնամողներն զգուշացրել են, որ այդ օրը նրանց չկերակրման օրն է, և քնեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ

    «Հրապարակ օրաթերթ»-ը գում է.

     

    «Չեմ կարծում, որ նմանատիպ կենդանիներին հնարավոր է առանց որեւէ փաստաթղթի Հայաստան բերել, որովհետեւ մի քանի անցակետեր են անցնում»,- անդրադառնալով որոշ շրջանակների կողմից տարածվող լուրերին, թե Գագիկ Ծառուկյանը հնարավոր է անօրինական ճանապարհով Հայաստան բերած լինի սպիտակ առյուծին, մեզ հետ զրույցում ասաց Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի ղեկավար Մանուկ Մանուկյանը։


    Ինչ վերաբերում է առյուծին քնեցնելուն, թե արդյոք կենդանաբանական այգու անասնաբույժը չէ՞ր տիրապետում նման կենդանու քնեցման առանձնահատկություններին, ապա Մանուկյանը նշեց, որ քնեցնելուց առաջ բոլոր անասնաբույժները նախ ուսումնասիրում են տվյալ կենդանու պատմությունը, թե որ դեղի նկատմամբ ինչ ռեակցիա կարող է դրսեւորել, ինչ հիվանդություններ է ունեցել, ինչ բուժումներ է ստացել, նոր քնեցնել։

    «Սրանք նյուանսներ են, որոնք բոլոր անասնաբույժներն ուսումնասիրում են, նոր քնեցնում։ Չեմ կարծում, թե կենդանաբանական այգու անասնաբույժն այնպիսի մասնագետ լինի, որ չուսումնասիրի կենդանու պատմությունը, ու առանց ուսումնասիրելու` բռնեն ու քնեցնեն։ Կարող է այդ կենդանին որեւէ խնդիր ունի, նախ պետք է հասկանալ կենդանու վիճակը, նոր քնեցնել։ Թե այնտեղ ինչ է եղել, ոնց է եղել, քանի որ տեղում չեմ եղել, դժվար է ասել։ Ընդհանրապես, կենդանու հետ որեւէ գործողություն հրատապ պետք չէ անել։ Կենդանիների հետ որեւէ հրատապ գործողություն անելուց միշտ խնդիր ես ունենում, ամեն ինչը պետք է նախապատրաստել՝ ուր ես տեղափոխելու, ոնց, ինչ պայմաններում ես պահելու, նախապես պլանավորված պիտի լինի ամեն ինչ։ Հրատապ տեղափոխումը թույլատրելի է միայն ծայրահեղ պարագայում, երբ արդեն կենդանու կյանքին վտանգ է սպառնում։ Բայց նույնիսկ հրատապ տեղափոխման դեպքում էլ կա դեղերի քանակ, թե ինչ դեղանյութով են նարկոզ տալիս, վիրահատության դեպքում խոր քնեցման համար են տալիս, այնինչ` տեղափոխության համար ավելի թույլ դեղերով են քնեցնում, նայած թե որ դեղն են օգտագործում։ Քնեցնելուց հետո թթվածին պետք է տան, դեղեր կան, որ եթե չեն օգտագործում, թթվածին չեն տալիս, ժամանակ գոյություն ունի, որ այդքան ժամանակից հետո պիտի հակաթույնը ներարկես, որպեսզի կենդանին արթնանա, ճիշտ դոզան պիտի ներարկես։ Չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ է եղել ու ոնց, ինչ դեղանյութ ու ինչ դոզայով են ներարկել։ Միայն տեղում գործող անասնաբույժը կարող է ասել»,- ասաց Մանուկյանը։

    Հետաքրքրվեցինք, թե արդյոք կենդանաբանական այգին հարմար պայմաններ ունի՞՝ այնտեղ նեղոսյան կոկորդիլոսներ պահելու համար, որովհետեւ լուրեր էին տարածվել, թե Ծառուկյանի նեղոսյան կոկորդիլոսներին եւս պետք է տեղափոխեն կենդանաբանական այգի։ Ի պատասխան, Մանուկ Մանուկյանն ասաց, որ եթե չունեն պայմաններ, պիտի հրաժարվեն կենդանուն տեղափոխելուց, քանի որ անթույլատրելի է այդ կենդանիներին վատ պայմաններում պահելը, ինչը կարող է հանգեցնել մահվան։ Ասաց նաեւ, որ հինգ տարի առաջ է կենդանաբանական այգու փոխտնօրեն եղել, եւ հինգ տարի առաջվա իր ունեցած տվյալներով այգին կոկորդիլոսներին պահելու հնարավորություն չուներ, սակայն հինգ տարվա ընթացքում շատ բան կարող է փոխված լինել։ Վայրի կենդանիների տեղափոխումը կարող է տեւել օրեր, իսկ երբեմն էլ՝ ամիս,- շեշտեց Մանուկյանը եւ հավելեց, որ տեղափոխումը պետք է հետաձգել, եթե բավարար պահման պայմաններ չունեն։ «Կենդանիներին տեղափոխելուց հետո կարանտինային ռեժիմի մեջ է պետք պահել, հատուկ խնամք տարվի, կարանտինից հետո տեղափոխվեն այլ տարածք, որտեղ ավելի ազատ կլինեն, պայմաններն ավելի լավը կլինեն։ Ի դեպ, կարանտինային պայմաններում մեկ ամիս կարող են պահել, բայց հետո հատուկ տարածք պետք է տրամադրեն կենդանիներին՝ դա պարտադիր է։ Եթե մասնագետները որոշել են, որ պիտի տեղափոխեն, ուրեմն այդ պայմաններն ունեն, իսկ եթե չունեն պայմաններ, ո՞նց կարող են տեղափոխել: Չեմ պատկերացնում վագրին կամ առյուծին ինչ-որ թութակի վանդակում պահելը։ Եթե կենդանաբանական այգու կոկորդիլոսի համար հատկացված հին տեղն էր, ապա այնտեղ չեն կարող տեղավորել, բայց կարծում եմ՝ երեւի թե ինչ-որ տարածք կա այգում, որտեղ կարող են տեղավորել»,- ենթադրեց Մանուկյանը։

    Հարցին, որ եթե տեղափոխումից հետո կենդանիների անկման դեպքեր դարձյալ լինեն, ո՞վ է լինելու դրա հիմնական պատասխանատուն, Մանուկյանն ասաց, որ եթե կենդանին քո պատասխանատվության գոտում է, բնականաբար, այդ մարմինն էլ պատասխանատվության կրողն է։ Այսինքն, կենդանաբանական այգին, որը փորձեց առյուծի մահվան մեղքը գցել նրա առողջական վիճակի վրա: Իսկ առյուծներին խնամողներն ասում են, թե զգուշացրել են, որ այդ օրը առյուծների չկերակրման օրն է, եւ քնեցումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:

  • Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

    Կապանի Ռուսական գրքի տանն Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան նվիրված կլոր սեղան է կազմակերպվել։

    Միջոցառման կազմակերպիչը Սյունիքում Ռուսական տան նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանն էր։

    ✔️Հանդիպման հյուրերն Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան գրական ակումբի անդամներն էին, Կապանում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հարցերով առաջատար խմբի դիվանագետները, գրադարանի աշխատակիցները և ռուսաց լեզվի ուսուցիչները։

    ✔️Հանդիպման ընթացքում մասնակիցները խոսել են տոնի պատմության և նշանակության, հոգևոր ավանդույթների, ինչպես նաև Սուրբ Պետրոս և Ֆևրոնիա Մուրոմցիների մասին, որոնք ընտանիքի, սիրո և հավատարմության հովանավոր են համարվում։

    Կապանում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հարցերով առաջատար խմբի ղեկավար Վլադիմիր Չերտկովը նշել է, որ Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը մարդկանց ընտանեկան ավանդական արժեքների շուրջ համախմբող ամենալուսավոր և բարի տոներից է։

     

    В Сюнике отметили День семьи, любви и верности

    В Доме русской книги в Капане состоялся круглый стол, посвящённый Дню семьи, любви и верности.

    Организатором мероприятия выступила координатор проектов Русского дома в Сюнике Людмила Агаханян.

    ✔️Гостями встречи стали члены литературного клуба имени Александра Грибоедова, дипломаты Передовой группы по открытию Генконсульства России в Капане, сотрудники библиотеки и преподаватели русского языка.

    ✔️В ходе встречи участники говорили об истории и значении праздника, его духовных традициях, а также о святых Петре и Февронии Муромских, почитаемых как покровители семьи, любви и верности.

    Руководитель Передовой группы по открытию Генконсульства России в Капане Владимир Чертков отметил, что День семьи, любви и верности является одним из самых светлых и добрых праздников, объединяющих людей вокруг традиционных семейных ценностей

  • 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ոստիկանները…

    10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ոստիկանները…

  • Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

    Թալին խոշորացված համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալինի տարածքային խորհրդի նախագահ Տավրոս Սափեյանը հրաժարվել է մանդատից։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։

    «Իմ սիրելի՛ ժողովուրդ,

    Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի ղեկավար։

    Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ՝ ձեզ հետ, ձեր կողքին, մեր համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքում։ Ինձ համար ժողովրդի վստահությունն ու կարծիքը եղել և մնում են ամենաբարձր պատասխանատվությունը։ Այս որոշումը երկար մտածված է և հիմնված է մեկ պարզ համոզմունքի վրա․ այսօր իմ ամենամեծ առաքելությունը և անելիքը հենց այստեղ է՝ Թալինում։ 

    Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Թալին համայնքի յուրաքանչյուր բնակչի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում մեր քաղաքական թիմին,  ՀՀ վարչապետին և անձամբ ինձ վստահված յուրաքանչյուր քվեի համար։ Այդ վստահությունն ինձ համար պաշտոնից վեր արժեք է, և այն շարունակելու եմ արդարացնել ոչ թե խոսքերով, այլ գործով։ Համոզված եղեք՝ ձեր տված յուրաքանչյուր ձայն ծառայելու է մեր համայնքի բարօրությանը, ինչպես նաև հայրենիքի հզորացմանը։ 

    Իմ ընտրությունը չի փոխում իմ նպատակը. այն նույնն է՝ ծառայել իմ ժողովրդին, համայնքին և հայրենիքին։ Վստահ եմ, որ ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։

    Իմ գործընկերներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մաղթում եմ արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի շահ մեր ժողովրդի և մեր հայրենիքի»,- ասվում է գրառման մեջ

  • ՈՒՂԻՂ. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ

    ՈՒՂԻՂ. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ

  • Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, իսկ Հայաստանում՝ նոր ճաշարանի բացման մասին զեկույց․ քննադատական արձագանք

    ««Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են՝ ընդգծված հարձակողական ուղղվածությամբ։ Հայաստանում Գլխավոր շտաբի  պետը զեկուցում է N զորամասում նոր ճաշարան բացելու վերաբերյալ․․։

    Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել: Աստծո սիրուն, Արծիվ գործընկերոջ օրինակը չբերեք։ Մասնակցել է ընդամենը 250 հայ խաղաղապահ, 58 ամերիկացի զինվոր և Կանզասի ազգային գվարդիայի ծառայող, 24 ֆրանսիացի ու 11 հույն»»։

  • Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են մի քանի ավտոմեքենա. կան վիրավnրներ



    Այսօր՝ հուլիսի 10-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen», «Kia Forte», «Kia» և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով երկու անչափահաս ուղևորներ տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

    Բախման հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենաներից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ «Chevrolet Volt»-ն ու «Kia» մակնիշի մյուս ավտոմեքենան ունեցել են ճակատային բախում։


  • Քաղաքապետի խոսնակը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի առյուծի անկման դեպքը | Քաղաքականություն

    Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

    «Գագիկ Ծառուկյանի կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր: Գլխավոր թեզը գործարարին և քաղաքական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ու , որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը: Այո, ցավալի էր շատ, որ կենդանիներից մեկը, մասնավորապես՝ էգ առյուծը, սեդացիայից հետո չարթնացավ, բայց սա մասնագիտական խոսակցություն է՝ քայլերի ու հնարավոր սխալների տիրույթում, ինչը կարելի էր ենթադրել ու սուբյեկտիվորեն կամ օբյեկտիվորեն վիճարկել, բայց առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա: Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը, արձանագրենք մի փաստ՝ իրավական գործընթացով պայմանավորված կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո, սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը»։