Blog

  • Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների թափանցիկության բարձրացման հնարավորությունը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակական կազմա կեր պու թյուն ներին (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ) և կուսակցություններին նվիրատվություններ կատարելու մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։

    Մասնավորապես, առաջարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի գործարկմամբ ներդնել ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին սոցիալական հատկացումների կամ ծախսերի նոր համակարգ: Ներկայացվել է, որ նոր համակարգի ներդրմամբ ակնկալվում է ստեղծել հայտարարագրեր ներկայացնելու նոր խթաններ, նպաստել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, բարձրացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

    Ընդգծվել է նոր համակարգի ներդրմամբ քաղաքական ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման կարևորությունը:

    Ամփոփելով քննարկումները՝ վարչապետն ընդգծել է, որ համակարգի ներդրման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին աջակցել իրենց նախընտրած հասարակական, լրատվական կամ քաղաքական կառույցներին, ինչպես նաև ապահովել ֆինանսավորման թափանցիկություն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված դիտարկումների հիման վրա ներկայացված նախագիծը բերել վերջնական տեսքի։

  • Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-16:00 Քոչար փողոց 18շենք,

    Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

    11:00-17:00 Քանաքեռ 2-րդ փողոց 67/3, 2-րդ և 7-րդ փողոցներ 1-34 առանձնատներ, 4-րդ փողոց 1-15, 5-րդ փողոց 14-24/1 առանձնատներ, 6-րդ փողոց 1-ին նրբանցք, Քանաքեռ 9-րդ փողոց 2-48, 10-րդ փողոց 1-38ա, 11-րդ փողոց 1-12, 30-59, 12-րդ փողոց 43ա-45 առանձնատներ, Պերճ Զեյթունցյան փողոց 19-74 առանձնատներ, Հասրաթյան փողոց 80 շենք, Սարկավագի փողոց 36/4 շենք, Սարկավագի 2-րդ և 3-րդ փողոցներ 3-40 առանձնատներ, Ֆանարջյան փողոց 5/1-28, Աղասու փողոց 35-49 առանձնատներ, Թբիլիսյան խճուղի 1-22/1, 26/10, 400 շենքեր և 2/1, 4/2, 16/11 առանձնատներ, թիվ 8 Գիշերոթիկ և 85, 117 դպրոցներ, Թբիլիսյան խճուղի «Կոկա-Կոլ» ՍՊԸ,

    Երևան քաղաքի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան՝ 1/1, 1/2, 2/9 բնակելի շենքերը, «Գոռ», «Էլ․Առ» ՍՊԸ-ներ, Առինջ գյուղ՝ Պ․Սևակի թաղամաս 1 և 6 փողոցների առանձնատներ մասնակի, «Կարեն Մեսրոպյան» ԱՁ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Ավան՝ Իսահակյան թաղամաս 1/1, 1/3, 2/1, 2/2, 2/3, 3/1, 3/2, 3/3, 4, 5, 45, Թումանյան թաղամաս 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, Քուչակ թաղամաս 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 48, 49, Ա․ Հովհաննիսյան թաղամաս 1ա, 1բ, 31, 32, 33, 34, 36, 37, 38, 39, 42, 44 հասցեներ, թիվ 1 մարզադպրոց, թիվ 171 դպրոց, թիվ 3 մսուր- մանկապարտեզ, ոստիկանության Ավանի բաժանմունքի շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ծարավ Աղբյուր 5-20/1, 23, 25, 30/2, Ծարավ Աղբյուր 15-52 առանձնատներ,

    13:00-15:00 Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան՝ 1/13, 1/14, 2/8 շենքեր, «Յուքոմ» ՓԲԸ, թիվ 180 հիմնական դպրոց, թիվ 6 և 55 մսուր-մանկապարտեզներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան՝ 1/11, 1/12, 1/15, 1/16, 1/19, 2/10, 3/3, շենքեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-16:00 Չարենց փողոց 40, 42, 44 շենքեր, Սայաթ-Նովա փողոց 35, 37, 39 շենքեր,

    12:00-15:00 Ծ․ Իսակովի 5/1, 9 շենքեր, Նորագյուղ թաղամաս 37-337 առանձնատներ, Թաիրով փողոց 46, 46/81 առանձնատներ,

    Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-15:00 Նոր Արեշ 9-րդ փողոց 51-73 առանձնատներ, Նոր Արեշ 16-րդ փողոց 35-74 առանձնատներ, Նոր Արեշ 44-րդ փողոց 45-92 առանձնատներ, Նոր Արեշ 46-րդ փողոց 1-40 առանձնատներ, Նոր Արեշ 50 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակի-բաժնորդներ,

    Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-16:00 Չեխովի փողոց 11, 12, 15, 17 շենքեր, Եղբայրության փողոց 14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փողոց 42, 50 շենքեր, Շևչենկո փողոց 7 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղբայրության փողոց 22, Բագրատունյաց պողոտա 14 շենքեր, Ն․Շենգավիթ 1-6-րդ, 9-11-րդ, 13-15-րդ փողոցների առանձնատներ, թիվ 75 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-12:00 Չաուշի փողոց մասնակի, Նորաշեն թաղամաս 12, 14, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-14:00 Մազմանյան և Չաուշ փողոցներ մասնակի, Նորաշեն 47, Չաուշ 14/3, Մազմանյան 5/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-12:00 Թիվ 190 դպրոց, N77, N78 ՆՈՒՀ ՀՈԱԿ, Ա․Բաբաջանյան փողոց 137, 139, 143, 145, Բ-2 թաղամաս 44, 44/Ա, 45, 62, Իսակովի պողոտա 42/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00-14:00 Նորքի 13-րդ փողոցի հարակից առանձնատներ,

    Արագածոտնի մարզի՝

    11:00-17:00 Ակնաշեն, Սուսեր, Կանչ, Թաթուլ, Ցամաքասար, Հակո, Սորիկ, Զարինջա գյուղեր ամբողջությամբ, Թալին քաղաք մասնակի,

    Արարատի մարզի՝

    10:00-11:30 Մխչյան գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արգավանդ, Գեղանիստ գյուղեր մասնակի,

    11:00-14:00 Արարատ քաղաք՝ «Ոսկու կորզման ֆաբրիկայի» բանավան մասնակի, Վարդաշատ, Արալեզ գյուղեր մասնակի, Վեդի քաղաք՝ Կասյան, Սարիբեկ Վարդանյան, Թումանյան, Գայի, Սարոյան, Արարատյան փողոցներ մասնակի,

    11:00-17:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Սպանդարյան, Աբովյան, Խանջյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նար Դոսի, Կամոյի, Չարենց, Կոմիտաս, Իսահակյան, Ստեփանյան, Ս.Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Միասնիկյան, Մասիս, Ազատամարտիկներ, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

    14:00-16:30 Ոսկետափ գյուղ, Այգավան գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզի՝

    10:30-15:00 Ջերմուկ քաղաք՝ Շինարարներ, Շահումյան, Անտառային, Սարվորներ փողոցներ և Կեչուտ թաղամաս մասնակի, Գնդևազ, Կեչուտ գյուղեր, Գնդևազի Թռչնաֆաբրիկան, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, «ԹԻՄ», «ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ», «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների բջջային կայաններ, «Արփա-Սևան» թունելախորշ և «Արսքար» ոչ բնակիչ բաժանորդներ,

    11:00-14:00 Հեր Հեր գյուղ մասնակի,

    11:00-15:00 Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Գետափ գյուղեր,

    Կոտայքի մարզի՝

    10:00-16:00 Մայակ, Բանավան և Բագրևանդ, Ջրվեժ «Ա» թաղամասեր, Ջրվեժ գյուղ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Գառնի գյուղի կենտրոնական հատված և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

    11:00-16:30 Նոր Հաճն համայնք մասնակի հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Գեղի և Նոր Արտամետ գյուղեր,

    Գեղարքունիքի մարզի՝

    11:00-11:45 Ներքին Գետաշեն գյուղ, Վերին Դեմեր թաղամաս՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-13:00 Զոլաքար գյուղ և Աստղաձոր բնակավայրեր ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Սեվան համայնք՝ Գագարին ավանն ամբողջությամբ, «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-15:00 Սոթք, Ազատ, Կութ գյուղեր ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-12:15 Ներքին Գետաշեն գյուղ, Ներքին Դեմեր թաղամաս՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-16:30 Սեվան քաղաք՝ Պռոշյան, Աշոտ Երկաթ, Օրբելի, Բարեկամություն, Ելենովկայի, Կ. Բանակի, Խորհուրդների, Ազնավուրի փողոցներ ամբողջությամբ, Գեղամա և Չարենց փողոցներ մասնակի, Մյասնիկյան փողոց 2-50 առանձնատներ, Նաիրյան փողոց 3-87, Հրազդան փողոց 1-33, Շահումյան փողոց 6-18, 33-37շենքեր, Վարսեր գյուղ ամբողջությամբ, Կարապետ Մովսիսյան ԱՁ, ԱԳԼՃԿ Ալ. Գրիգ, Սեվան Ազգային պարկ, Հոգեբուժական հիվանդանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:15-14:00 Ներքին Գետաշեն գյուղ, Վերին Դեմեր թաղամաս՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15-15:00 Ներքին Գետաշեն գյուղ, Ներքին Դուրան թաղամաս՝ մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-16:30 Սոթք գյուղ 2-4-րդ փողոցներ, 2-րդ խճուղի՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:15-16:00 Ներքին Գետաշեն գյուղ, Ներքին Դուրան թաղամաս՝ մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:20-17:00 Մեծ Մասրիկ գյուղ 1-ին, 3-6-րդ փողոցները մասնակի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:15-17:00 Ներքին Գետաշեն գյուղ, Ներքին Դուրան թաղամաս՝ մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզի՝

    11:00:15:00 Ամասիաի տարածաշրջան՝ Բերդաշեն, Ալվար, Զառիշատ գյուղեր,

    Լոռու մարզի՝

    11:00-15:00 Տաշիր քաղաք, Լեռնահովիտ, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Սարատովկա, Նովոսելցովո, Գետավան, Արծնի, Ապավեն, Սարչապետ, Նորաշեն, Պրիվոլնոյե, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան, Կաթնառատ, Բլագադարնոյե, Մեղվահովիտ, Նորամուտ, Ուրասար, Արմանիս, Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան, Միխայլովկա գյուղեր,

    Տավուշի մարզի՝

    11:00-13:00 Լուսաձոր գյուղ՝ 1-ին 3-րդ 4-րդ փողոցներ մասնակի,

    11:00-14:00 Իջևան քաղաք՝ Օհանյան, Բլբուլյան, Մյասնիկյան, Մեհրաբյան, Երևանյան, Սարալանջի, Ասլանյան փողոցներ, Խոլարքեր սարամաս, Գանձաքար գյուղեր մասնակի, «ԳԱԶՊՐՈՄԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ Տավուշի մասնաճյուղ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

    11:30-15:30 Աչաջուր գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

    Սյունիքի մարզի՝

    09:00-13:00 Աջիբաջ, Նոր Աստղաբերդ գյուղեր,

    10:00-13:00 Խդրանց գյուղ,

    10:00-14:00 Աշոտավան, Արևիս, Բնունիս, Բռնակոթ, Թանահատ, Թասիկ, Հացավան, Սալվարդ, Տորունիք գյուղեր,

    10:30-12:30 Վերիշեն գյուղ 1-ին, 7-րդ, 8-րդ, 12-14 փողոցներ,

    11:00-13:30 Դաստակերտ քաղաք, Նժդեհ, Ցողունի գյուղեր,

    11:00-14:30 Հարժիս, Հալիձոր գյուղեր,

    11:00-16:45 Բնունիս գյուղ,

    13:00-14:00 Կապան քաղաք՝ Բաղաբերդ 25/16, 26/1, 48, 48/5, 54, 50/4, 59, Ռելե 99, Վահնավանք 89 թաղամասերի առանձնատներ,

    13:30-15:30 Վերիշեն գյուղ 1-ին, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և Ակներ փողոցներ,

    14:00-15:00 Կապան քաղաք՝ Շինարարական տեխնիկոմի թաղամաս:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Դատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո

    Դատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո

  • Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր



    Հասարակություն





    Այսօր` հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Սպարտակ Հ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 31-ամյա Արա Հ.-ի վարած «Honda Accord» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդներից Սպարտակ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




  • Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուր

    Եթե մկրատը վերցնենք,  քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

    «Որովհետև եթե մենք մկրատը վերցնենք, դա կտրենք, Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի, Ջերմուկի հատվածը կկտրի, կվերցնի Տավուշի Բերքաբերի հատվածը կկտրի և այդպես ուրիշ հատվածներ»,-նշել է նա։ 

    Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն կառուցողական է տրամադրված և ինքը  մտավախություն չունի, որովհետև իրավիճակը հայելային է, կա Արծվաշենը՝ կան մյուսները, ինչպես Արծվաշենի լուծումը կտրվի, մյուսներինն էլ՝ նույն ձևով:

    «Ճամբարակում ունեցած շփումների ժամանակ մարդիկ երկու տեսակետ են հայտնել, այդ թվում՝ արծվաշենցիները: Մի մասն ասել է՝ պետք է հասնել նրան, որ գյուղը վերականգնվի և մենք գնանք ապրենք, եղել են մարդիկ, որ ասել են՝ այսքան տարի անցել է, եկեք մի լուծում գտնենք, տարածքի բալանսը չխախտվի, մենք էլ հերթական անգամ չտեղաշարժվենք»,-նշել է նա: 

    Փաշինյանը հավելել է, որ երկու տեսակետն էլ կա, բայց դա հետագա քննարկման և համաձայնության հարց է: Այս պահին պայմանավորվածություն, որոշում, ակնարկներ, թե ինչ են անելու, ինչպես են անելու՝ չկա, գոյություն չունի: 

    «Արձանագրումն այն է, որ այն քարտեզները, որոնք դրված են սահմանազատման հիմքում, այդ քարտեզներում այդ տարածքներն արտահայտված են և ճակատագրական սխալ կլինի մկրատը վերցնել, քարտեզների այդ հատվածները կտրելը: Դա կնշանակի մկրատը վերցնել, քարտեզը կտրելու գործողությունը լեգիտմիացնել: Մենք դրան չենք գնում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

  • «Arca»-ն ընդլայնում է անկանխիկ վճարումների և ակնթարթային…

    «Arca»-ն ընդլայնում է անկանխիկ վճարումների և ակնթարթային…

  • Ես կարող եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է. Նազիկ Ավդալյան

    Ես կարող եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից։ Այսպես է արձագանքել Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը ի պատասխան այն քննադատությունների, թե ինչու են մարզիկները լուռ և  ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն գալիս։ 

    Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում, պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։

    Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ։

  • ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօրյա պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռnրի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ. ՀՅԴ Բյուրո

    Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօրյա պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ:

    «Իշխող վարչախումբը ընտրական գործընթացի ողջ ընթացքում գործեց առանց միջոցների մեջ խտրություն դնելու։ Լայնորեն կիրառվեց ողջ վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ։ Գործի դրված քարոզչական, վարչական ողջ զինանոցը միտված էր ամեն կերպ սահմանափակելու քաղաքական մրցակցությունն ու ազդելու ընտրողների ազատ կամքի արտահայտության վրա։ Իշխանության կողմից տարածած ատելության խոսքն ու ձեռնարկած քայլերը նոր բաժանարար գծեր եւ պառակտումներ առաջ բերեց հասարակության մեջ։

    Արդյունքում, առաջին անգամ վարչական միջամտության հետեւանքով ՀՀ քաղաքացին զրկվեց իր ընտրելու, իսկ քաղաքական ուժը՝ խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքից։

    Ընտրախախտումների ծավալը, դրանց համակարգված բնույթը փաստում են ընտրությունները սոսկ իշխանության պահպանման միջոցի վերածելու վարչախմբի ձգտումների մասին։

    Ավելին՝ ընտրական խախտումների վերացման պահանջը, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված անհետեւանք թողնելը, առաջացնում են պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի պահպանման հետ կապված հիմնավոր կասկածներ։

    Այլևս աներկբա է, որ խորհրդարանական այս մեծամասնությունը ձևավորվել է ոչ թե ժողովրդավարական ընտրությունների, այլ բացառապես սահմանադրական դատարանի կողմնակալ որոշման և վարչական մեքենայություններով իրականացված մանդատների բաշխման արդյունքում։

    Այս ընտրությունների ժամանակ էական գործոն էին նաեւ արտաքին ուժի կենտրոնների եւ ամենատարբեր դերակատարների բացահայտ միջամտություններն ու ազդեցությունները, ինչը լուրջ հարված էր Հայաստանի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը։

    Այդուհանդերձ, հակառակ վերը նշված հանգամանքների, բոլոր դժվարությունների, սահմանափակումների եւ խոչընդոտների՝ հավաքական ընդդիմությունը կարողացավ պատկառելի ընտրաքվե արձանագրել։ «Պաշտոնապես» արձանագրված արդյունքները թեեւ գործող իշխանություններին փաստացի հնարավորություն են տալիս վերարտադրվել, սակայն ակնհայտ է, որ իշխող վարչախումբը անկման ընթացքի մեջ է եւ կորցրել է իր լեգիտիմությունը։ Սրա վկայությունը նաեւ նոր թափ ստացած հետընտրական քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումներն են։

    Քաղաքական ճգնաժամը ընտրությունների արդյունքում ոչ միայն չի հաղթահարվել, այլեւ իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել՝ ձեռք բերելով վտանգավոր ներազգային և աշխարհաքաղաքական երանգներ։ Ցանկացած գնով վերարտադրվելու իշխանությունների մոլուցքը հարվածի տակ է դրել հանրային համերաշխությունը, ժողովրդավարական արժեքները, կայունությունը և պետության կենսունակությունը։

    Գործող վարչախումբը շարունակաբար թիրախավորում է Անկախության հռչակագիրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, արցախյան շարժումը, հայկական ինքնության հիմքերը, այն ամենը՝ ինչ եղել է համահայկական միասնության շաղախը։

    Ստեղծված պայմաններում, նոր իրողությունների եւ հանգամանքների հաշվառմամբ, հարկ է շարունակել քաղաքական պայքարը նոր մատավարությամբ, նոր թափով եւ ուժգնությամբ։

    Գլխավոր խնդիրը իշխող վարչախմբի Հայաստանի թուրքացմանը միտված կործանարար եւ աղետաբեր քաղաքականության կանխումն է, եւ այս առումով խիստ կարեւոր է բոլոր առողջ, ազգային ուժերի համակարգված ու համադրված աշխատանքը եւ հանրային լայն համախմբումը։

    Հետեւողական եւ աննահանջ պայքարը բոլոր ճակատներում հաջողության հասնելու միակ ճանապարհն է։

    Հայկական ինքնության պահպանումը, ազգային ու արժանապատիվ պետություն ունենալու հրամայականը պետք է դառնա համահայկական թիվ մեկ օրակարգ»:

  • Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

    Հայաստանի շախմատային գեդերացիան հայտնում է՝  Մանվել Վարդանյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն:

    Մանվելը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:

    Շնորհավորում ենք Մանվելին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում ենք նոր ձեռքբերումներ:

  • IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին



                   Աճում է քաղաքացիների ամենախոցելի խմբի՝ թոշակառուների դեմ ուղղված զեղծարարների կողմից իրականացվող զանգերի տարածման ռիսկը։ Զեղծարարության այս սխեման հիմնված է սոցիալական ինժեներիայի վրա․ զեղծարարները զանգի միջոցով ներկայանում են որպես պետական մարմինների կամ կենսաթոշակային հաշիվները կառավարող ընկերությունների ներկայացուցիչներ, և «հաշվարկներում սխալների» պատրվակով փորձում են հասանելիություն ստանալ քաղաքացիների միջոցներին։

                   Զեղծարարության մեխանիզմը։ «վերահաշվարկից» մինչև միջոցների հափշտակում

                   Խաբեությունը սկսվում է անսպասելի զանգից․ «վերահաշվարկի ընթացքում սխալ է հայտնաբերվել, ձեզ հասանելի է լրավճար, անհրաժեշտ է հաստատել տվյալները»։ Կա նաև ճնշման հակառակ տարբերակը․ «դուք հատկացվածից շատ եք ստացել, շտապ վերադարձրեք գումարը, հակառակ դեպքում վճարումները կսառեցվեն, իսկ հաշիվը կարգելափակվի»։

                   Այնուհետև զեղծարարներն արագ խոսակցությունը վերածում են գործնական քայլերի։ Նրանք խնդրում են ձեզ թելադրել անձնագրի կամ նույնականացման քարտի համարը և այն բանկային քարտի համարը, որին փոխանցվում է ձեր կենսաթոշակը, ինչպես նաև տրամադրել SMS հաղորդագրությունից ստացված կոդերը։ Որոշ դեպքերում զեղծարարները ձեզ ուղղորդում են համացանցում առկա ֆիշինգային էջեր, որոնք արտաքնապես կրկնօրինակում են կենսաթոշակային ֆոնդերի պաշտոնական կայքերը՝ առաջարկելով այնտեղ լրացնել իրենց անհրաժեշտ տվյալները։

                   Հենց որ զեղծարարները ստանում են SMS հաղորդագրության կոդը, նրանք կարող են մուտք գործել օգտատիրոջ անձնական էջ, փոխել գաղտնաբառը, օգտատիրոջ անունով ձևակերպել վարկեր կամ հանել հաշիվներում առկա միջոցները։

                   Կարևոր հանգամանք 

    Համոզիչ երևալու համար զեղծարարները նշում են Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակային հաշիվները կառավարող ընկերությունների անուններ և կարող են կեղծել նրանց լոգոները մեսենջերներում։ Այլ վտանգավոր հնարք է հեռախոսահամարի կեղծումը․ Էկրանին կարող է արտացոլվել ընկերության կոնտակտային կենտրոնի պաշտոնական համարին շատ նման կեղծ հեռախոսահամար, որպեսզի մարդը հավատա զանգին և չստուգի տեղեկությունը։

                   Իրավաբանական ծուղակ

                   Սխեմայի նենգությունն այն է, որ հաճախորդն ինքն է փոխանցում իր տվյալներն ու հաստատում գործարքները։ Եթե գործարքը նախաձեռնվել է հաշվի սեփականատիրոջ կողմից և հաստատվել SMS հաղորդագրության կոդի միջոցով, ապա բանկային համակարգն այն համարում է օրինական։ Դրանից հետո գումարը հետ ստանալը գրեթե անհնար է։

                   IDBank-ը խորհուրդ է տալիս․

    • Անմիջապես անջատեք զանգը։ Իրական կենսաթոշակային ֆոնդերը և կառավարող ընկերությունները վերահաշվարկի կամ գումարի վերադարձման հարցերը երբեք չեն կարգավորում հեռախոսազանգի միջոցով։ Ցանկացած զանգ՝ «տվյալների ճշգրտման» պահանջով, զեղծարարություն է։
    • Ինքներդ հետ զանգեք։ Գտեք ձեր հաշիվը կառավարող ընկերության պաշտոնական համարը նրա պաշտոնական կայքում և այն հավաքեք ձեռքով։ Հետ մի զանգեք մուտքային համարին, անգամ եթե այն ծանոթ է թվում։
    • Երբեք մի փոխանցեք SMS հաղորդագրության կոդերը։ Բանկի, կենսաթոշակային ֆոնդի կամ պետական հաստատության ոչ մի աշխատակից իրավունք չունի ձեզնից հարցնելու ձեր մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը, քարտի դարձերեսին գրված եռանիշ կոդը կամ օնլայն բանկինգի գաղտնաբառը։
    • Մի անցեք հաղորդագրությունների հղումներով։ Ստուգեք հասցեի տողը․ պաշտոնական կայքերն օգտագործում են «․am» դոմենը՝ առանց ավելորդ սիմվոլների։
    • Քննարկեք այս սխեման ծնողների և տարեց բարեկամների հետ։ Որքան մեծահասակ է մարդը, այնքան որպես կանոն, նրա վստահությունը պաշտոնական մարմիններից եկող զանգերի նկատմամբ մեծ է։

                   Հիշեք․ կենսաթոշակային և սոցիալական ֆոնդերը չեն զանգահարում «տվյալների շտապ ճշգրտման» պահանջով, չեն պահանջում SMS հաղորդագրության կոդեր և չեն ուղղորդում անծանոթ կայքեր։ Ցանկացած նման զանգ տագնապի ազդանշան է։ Ձեր միջոցներն անվտանգ են այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ հասանելիություն չեք տրամադրել երրորդ անձանց։

                   ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ