Blog

  • «Գազազած շնե՛ր, հարձակվել էիք Գագիկ Ծառուկյանի վրա, որ ինչ անեիք»․ ազատամարտիկի կոշտ խոսքը (video)

    «Գազազած շնե՛ր, հարձակվել էիք Գագիկ Ծառուկյանի վրա, որ ինչ անեիք»․ ազատամարտիկի կոշտ խոսքը (video)

  • Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան

    Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան

  • MegaNews.am | Արցախ





    Monument Watch-ը ահազանգում է․ «Ըստ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության, պատրաստվել են Քարին Տակ և Տող գյուղերի, Հադրութի, Մատաղիսի և Շուշիի զբոսաշրջության զարգացման…

  • Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա Ղուկասյան



    Քաղաքականություն





    ՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանը գրում է.

    «Հիանում եմ ՌԴ արտաքին հետախուզությամբ:
    Պարզվում է` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն, առանց երկար մտածելու, պատրաստակամություն է հայտնել աջակցել Փաշինյանին` Գարեգին Բ-ին հեռացնելու և նույնիսկ Հայաստանում կրոնը փոխելու հարցում «օգնելու»:

    Սինիրլիօղլուն այդ ամենը խոստովանել է` համոզված լինելով, որ խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրականում, սակայն, նրա զրուցակիցները ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսն էին։

    Իսկ մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու։
    Օրինակ` մի քիչ դուրս գալ ներքաղաքական դաշտից, քիթը հանել քաղաքական գործընթացներից և վերջապես զբաղվել իր բուն առաքելությամբ` պետության անվտանգության ապահովմամբ ու իրական սպառնալիքների բացահայտմամբ»:




  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով

    Երևանում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Հանրապետության տարածքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

    Հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամինարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿ

    Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել: Այս մասին 1Լurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

    Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, մեկն էլ ձերբակալվել էր: 

    ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: 

  • ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել

    Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում կառուցել երեք սահմանային անցակետ, իսկ այդ ծրագրերի իրականացման առաջին նախապայմանը կլինի տարածքների ականազերծումը։ Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ներկայացնելով ԵՄ-ի կողմից Հայաստանին նվիրաբերված ժամանակակից ականազերծման մեքենան։

    Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մեքենան կծառայի՞ միայն սահմանամերձ բնակչության անվտանգությանը, թե՞ նաև ենթակառուցվածքային ծրագրերին՝ Մարագոսը պատասխանեց, որ այն կարևոր նշանակություն կունենա երկու ուղղություններով։

    «Կապի նախագծերը պահանջում են մաքրել այն տարածքները, որոնցով դրանք պետք է անցնեն։ Ինչպես գիտեք, մենք արդեն պարտավորվել ենք կառուցել երեք սահմանային անցակետ և այժմ աշխատում ենք այդ ծրագրի մանրամասների վրա։ Սակայն ականազերծումը կլինի առաջին անհրաժեշտ քայլը, որպեսզի այդ կարևոր շինարարական աշխատանքները կարողանան առաջ շարժվել»,-նշել է Մարագոսը՝ առանց մանրամասնելու, թե որ հատվածներում է նախատեսվում սահմանային անցակետերի կառուցումը։

    Նա հավելեց, որ Եվրոպական միությունը շարունակում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը՝ ներդրումներ կատարելով ինչպես անվտանգության, այնպես էլ ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ։

    ՀՀ-ում ԵՄ դեսպանի բնորոշմամբ՝ ԵՄ-ն հետևողականորեն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, և այդ համագործակցությունն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս Հայաստանի քաղաքացիների համար։

    «Մենք աշխատում ենք ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, և սա շատ կոնկրետ օգուտներ է բերում հայ ժողովրդին։ Եվրոպական միությունը ներդրումներ է կատարել հակամարտությունից տուժած բնակչության անվտանգության ապահովման գործում՝ տարբեր ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) գործունեության միջոցով։ Այժմ մենք ներդրումներ ենք կատարում նաև կյանքեր փրկելու գործում՝ համագործակցելով Հայաստանի ականազերծման գործողությունների կառույցի հետ»,-շեշտել է Վասիլիս Մարագոսը՝ մանրամասնելով, որ Հայաստանին փոխանցված ականազերծման մեքենան արտադրվել է Խորվաթիայում և եվրոպացի հարկատուների համերաշխության կոնկրետ դրսևորումն է Հայաստանի նկատմամբ։

  • Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում

    Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը` կանանց  միջազգային  մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում.

    «Ադրբեջանում պահվող հայ  բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց  միջազգային  մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից  կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու  պատվիրակության անդամների անվտանգությունը։

    Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի  այլ անձնական իրեր։

    Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում  հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով:

    Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։ Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը  նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով  և  անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէ վտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար։

    Այս նպատակով ես բաց նամակներով դիմել եմ՝

    • Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների  պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել, որպեսզի այցը կազմակերպվի իր գրասենյակի հովանու ներքո և դրա իրականացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

    • Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

    • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։

    • Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:

    Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն  անուշադրության կամ կախված լինեն  պատահականությունից։  Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ,  նրանց աջակցության խոսքեր փոխանցելու  հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»:

  • Գագիկ Ծառուկյանի դուստր Էմմա Ծառուկյանը գրառում է կատարել․ – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Այսօր ես չեմ ուզում խոսել մեղադրանքների մասին։

    Ես ուզում եմ խոսել Հորս գործերի մասին։

    Ես ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը։

    Տեսել եմ, թե ինչպես է ամեն օր ստեղծում, կառուցում, օգնում, հավատ ներշնչում մարդկանց։

    Ես տեսել եմ այն հազարավոր երեխաներին, որոնց համար սպորտը դարձավ կյանք։

    Ես տեսել եմ այն ընտանիքներին, որոնց դուռը բացվել է նրա օգնությամբ։

    Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր երեկ շնորհակալություն էին հայտնում, իսկ այսօր լռում են։

    Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր կյանքի կռիվ էին տալիս հիվանդանոցներում, գումար չունենալու պատճառով և ՀԱՅՐՍ Է օգնել։

    Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել։

    Այն ապրում է մարզադահլիճներում, հաղթանակների պատվո հարթակներում, կառուցված շենքերում, մարդկանց աղոթքներում, եկեղեցիներում։

    Այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել։

    Մարդուն կարելի է զրկել ազատությունից։

    Կարելի է փորձել վերցնել պաշտոնը, հնարավորությունները։

    Բայց ոչ ոք չի կարող խլել նրա ստեղծածն ու ԱՆՈՒՆԸ։

    Ոչ ոք չի կարող քանդել այն բարությունը, որը տարիներ շարունակ դարձել է հազարավոր մարդկանց կյանքի մի մասը։

    Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է։

    Ես նրա աղջիկն եմ։ Եվ որքան ծանր են այս օրերը, այնքան ավելի հպարտ եմ այդ անունով։

    Որովհետև ես գիտեմ՝ մեծությունը երբեք չի չափվում այն օրերով, երբ բոլորը ծափահարում են քեզ։

    Մեծությունը չափվում է այն օրերով, երբ ամեն ինչ փորձում են խլել քեզնից, բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ շարունակում են ապրել քո ստեղծածի շնորհիվ ու միևնույնն է դա չի խանգարում նրան օգնել ու կառուցել։

    Ժամանակը կանցնի, կանցնեն նաև այս օրերը։

    Եվ ես միշտ գլուխս բարձր եմ ասելու.

    Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ»։

  • Երևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա



    Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

    Ժամը 11։30-ի սահմաններում Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում՝ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց, 34-ամյա Վանիկ Բ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Վարորդը դեպքի վայրում նշում էր, վթարի մեղավորը եղել է «KIA Forte» մակնիշի ավտոմեքենան, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

    Պարեկները դեպքի վայրում հայտնաբերեցին նաև նշված ավտոմեքենան, որը վարել է 57-ամյա Կարապետ Մ․-ն։