Blog

  • Իմ տղաներն ու եղբոր տղաները 100,000 անգամ ավելի շատ բան են արել ՀՀ-ի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը. Սամվել Կարապետյան

    Իմ տղաները, իմ եղբոր տղաները 100,000 անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով որդիների և եղբորորդիների բանակից ազատմանը:

    «Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար էլ չեն ծառայել, ոչ մեկ անհարգելի պատճառով չի եղել։ Իրենք լավ գիտեն, հիմա ես ինչ էլ ասեմ, կլինի կողմնակալ պատասխան։

    Սուրեն Պապիկյանը չի էլ երազի, թե ինչքան բան են այդ տղաները արել Հայաստանի բանակի համար: Դրա համար թող ինքը իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա, թե ով ում մասին պետք է մտածեր»,- նշել է Կարապետյանը:

  • Բոնի Թայլերն է մահացել 75 տարեկան հասակում, հաղորդել է BBC-ն։

    Բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերն է մահացել 75 տարեկան հասակում, հաղորդել է BBC-ն։
  • Կատարի վարչապետը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել երկխոսության և հուշագրի կատարման


    Միջազգային



    Կատարի վարչապետ, ԱԳ նախարար շեյխ Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Թեհրանին և Վաշինգտոնին կոչ է արել երկխոսության և փոխըմբռնման հուշագրի կատարման։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Զրույցի ընթացքում Կատարի կառավարության ղեկավարն ընդգծել է բոլոր կողմերից երկխոսությանը և դիվանագիտությանը հավատարիմ մնալու, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համաձայնեցված պայմանների կատարման անհրաժեշտությունը։

    Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական էսկալացիան։ Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին նաև դատապարտել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումները՝ նշելով, որ նման գործողությունները խաթարում են վստահությունը, սպառնում միջազգային նավագնացության անվտանգությանը և վնաս հասցնում տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու ջանքերին։



  • ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բայրամովի աղմկահարույց հայտարարությանը | Քաղաքականություն

    Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստորագրված շրջանակային համաձայնագրում: Այսպես է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը արձագանքել Ադրբեջանի ԱԳ նախարարի աղմկահարույց հայտարարությանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցմանը։

    Բայրամովը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել, ավելին, պնդել է, թե դրա մուտքի և ելքի կետերը գտնվելու են Ադրբեջանի տարածքում։

    «Զանգեզուրի միջանցքի՝  Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ Միացյալ Նահանգները նույնպես մասնակցում է այս գործընթացին։ Բանակցությունները հիմնականում ընթանում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի տարածքին։ Միևնույն ժամանակ, իրողությունն այն է, որ այս միջանցքի թե՛ մուտքի, թե՛ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- հայտարարել է Բայրամովը։

  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինԵրկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե Վարդանյան

    «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինԵրկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե Վարդանյան

  • Տավուշի սահմանազատման հրամանատարին տեղափոխեցին Գեղարքունիք. «Հրապարակ»

    Բարձրաստիճան զինվորականների նոր նշանակումների մասին համակարգում վաղուց էին խոսում: Թերեւս ամենասպասվածը 2-րդ բանակային կորպուսի գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի նշանակումն էր՝ հատուկ բանակային կորպուսի հրամանատար: Պողոսյանը նախընտրական փուլում ակտիվորեն ներգրավված էր ՔՊ-ի վերարտադրության գործին․ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում: Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել է Արմեն Գյոզալյանը, որը հուլիսի 2-ին նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։

    Ինչ խոսք, սա Գյոզալյանի համար, որը հայկական բանակի առանցքային եւ փորձառու բարձրաստիճան զինվորականներից է, պաշտոնի իջեցում է: Այս պաշտոնը աստիճանով համապատասխանում է գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանին, բայց ազդեցության առումով անհամեմատ ավելի ցածր է, քան կորպուսի հրամանատարի պաշտոնը: Նրա մոտալուտ պաշտոնանկության մասին վաղուց էին խոսում՝ նշելով, որ նախարար Սուրեն Պապիկյանը սիրում է իրեն շրջապատել բացառապես իրեն անձնապես նվիրված կաբինետային գեներալներով, մինչդեռ Արմեն Գյոզալյանն այդպիսին չէր, կարծես: Նա սյունեցի է, ծնունդով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գյուղից է՝ Տեղ համայնքից, մարտական լուրջ ուղի է անցել, 2023 թվականի ապրիլին, իր ծննդավայր Տեղ գյուղի սահմանային բախումների ժամանակ առաջնագծում գտնվելիս վիրավորվել է: Ի տարբերություն զուտ կաբինետային կադրերի, Գյոզալյանն ընկալվում է որպես դաշտային գեներալ, անձամբ է համակարգել առաջնագծի ամրացման եւ ինժեներական աշխատանքները։ Մյուս կողմից, նա «օդիոզ» գեներալներից է, որի դեմ բողոքներ ու դժգոհություններ կային, որ նա բիզնեսով է զբաղվում:

    Գարեգին Պողոսյանին բանակում համարում են թույլ հրամանատար, բայց պարտաճանաչ մարդ եւ ծառայող: Նա այս տարվա մայիսի 28-ին է ստացել գեներալի կոչումը, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրանից:

    2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը: Նա մոտ 2 տարի զբաղեցնում էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, պատասխանատու է եղել Տավուշի մարզի սահմանագծի համար։ Տավուշի ուղղությամբ նրա հրամանատարության շրջանը համընկավ սահմանազատման բավականին զգայուն գործընթացի հետ։ Փաստորեն, այժմ նա ղեկավարելու է Գեղարքունիքի մարզի սահմանային ուղղության պաշտպանությունը:

    Թերեւս, ամենաանսպասելին Արծրուն Հովհաննիսյանի նշանակումն էր ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Ալբերտ Բաղդասարյանը: Արծրուն Հովհաննիսյանի կողմնակիցները նշում են, որ նա երկար տարիներ զբաղվել է ռազմական պատմության, մարտավարության եւ տեխնոլոգիաների հետազոտությամբ եւ հարմար թեկնածու էր համալսարանի պետ նշանակվելու համար: Նաեւ ունի հանրային կապերի եւ կրթական ծրագրերի կառավարման փորձ, օրինակ՝ Պատերազմական հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադրումը: Սակայն հանրությունը նրան հիշում է կեղծ լավատեսական ինֆորմացիայով` 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ նրա «Հաղթելու ենք» խոստումը պատերազմից հետո զայրույթ եւ վստահության կորուստ առաջացրեց նրա անձի նկատմամբ, ուստի այս նշանակումն ընկալվում է որպես իշխանություններին հավատարիմ կադրի առաջխաղացում: Մինչդեռ նախկին պետը՝ գեներալ-լեյտենանտ Ալբերտ Բաղդասարյանը, ներկայացնում էր Զինված ուժերի ավագ, ավանդական հրամանատարական կազմը եւ ընկալվում էր որպես ապաքաղաքական կերպար, որին հարգում էին համակարգում:

     

  • Հուլիսի 9-ի աստղագուշակ

    Խոյ. Օրը լի է իրադարձություններով: Ձեզ սպասում են բազմաթիվ հանդիպումներ, միջոցառումների այցելություններ, դրանց բոլորում դուք ուշադրության կենտրոնում կլինեք: Հարմար օր է զեկույցներ ունենալու, կոնֆերանս
  • Ու՞մ ես խաբում․ Նիկո՛լ, դու ես նկարել Ծառուկյանին գետնին պառկեցնելու տեսարանը․ Արմենուհի Կյուրեղյան (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է

    Մանվել Վարդանյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն, հայտնում են ֆեդերացիայից։

    Մանվելը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:

    «Շնորհավորում ենք Մանվելին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում ենք նոր ձեռքբերումներÏ,-նշում են ֆեդերացիայից։

  • Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների թափանցիկության բարձրացման հնարավորությունը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակական կազմա կեր պու թյուն ներին (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ) և կուսակցություններին նվիրատվություններ կատարելու մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։

    Մասնավորապես, առաջարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի գործարկմամբ ներդնել ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին սոցիալական հատկացումների կամ ծախսերի նոր համակարգ: Ներկայացվել է, որ նոր համակարգի ներդրմամբ ակնկալվում է ստեղծել հայտարարագրեր ներկայացնելու նոր խթաններ, նպաստել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, բարձրացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

    Ընդգծվել է նոր համակարգի ներդրմամբ քաղաքական ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման կարևորությունը:

    Ամփոփելով քննարկումները՝ վարչապետն ընդգծել է, որ համակարգի ներդրման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին աջակցել իրենց նախընտրած հասարակական, լրատվական կամ քաղաքական կառույցներին, ինչպես նաև ապահովել ֆինանսավորման թափանցիկություն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված դիտարկումների հիման վրա ներկայացված նախագիծը բերել վերջնական տեսքի։