Blog

  • ԻՀՊԿ-ն հայտնել է երկու ահաբեկչական խմբավորումների ոչնչացման մասին

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է, որ երկրի տարածքում ջախջախվել են երկու ահաբեկչական խմբավորումներ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

    Նրա տվյալներով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի շահերից ելնելով գործող բջիջները հայտնաբերվել և ջախջախվել են ԻՀՊԿ-ի և բանակի համատեղ գործողության ընթացքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն





    Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում գայլի հարձակման հետևանքով տուժած վեց քաղաքացիներից հինգը, այդ թվում՝ մեկ երեխա, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկին նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով կտեղափոխեն Երևան։

    «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը՝ նշելով, որ դուրս գրված պացիենտների վիճակը եղել է թեթև և միջին ծանրության։

    «Մեկ պացիենտ հոսպիտալացվել է դեմքի և գլխի շրջանում պատռված-կծած վերքերով։ Նա պատրաստվում է տեղափոխվել Երևան՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով։ Անհրաժեշտ առաջնային բուժօգնությունը ցուցաբերվել է, կատարվել է վերքերի մշակում և կարում, սակայն առկա է դեմքի շրջանի նյարդերի վնասում, ինչի պատճառով անհրաժեշտ է նեղ մասնագիտական միջամտություն»,- նշեց բուժհաստատության ղեկավարը։




    դիտվել է 177 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

  • Հայաստանում բնակարանի համար տրվող ֆինանսական աջակցությունը չի կարող կալանքի տակ հայտնվել

    Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների համար բնակարանի մատչելիության ապահովման աջակցության ծրագրի շրջանակում Կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, ներառյալ հիփոթեքային վարկի կիրառմամբ կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող կալանքի տակ վերցվել, առգրավվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։ Այս րոշումը հուլիսի 9-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

    Ներկայումս ծրագրի շրջանակում խնդիրներ են առաջանում, երբ շահառուներն ունեն ընթացիկ ժամկետանց վարկային պարտավորություններ, ինչի հետևանքով նրանց գույքն ու եկամուտները ենթակա են կալանքի։

    Գործող նորմերով կալանքը չի կարող տարածվել Կառավարության որոշման հիման վրա որպես օգնություն կամ փոխհատուցում տրամադրված գույքի վրա։

    Ընդունված որոշման համաձայն՝ այս դրույթին տրվել է հետադարձ ուժ, որպեսզի այն կիրառվի 2023 թվականի հունվարի 1-ից տրամադրված վարկերի նկատմամբ։

  • «Արարատցեմենտի» աշխատակիցներից ՔԿ-ում հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպե՞լով են տարել

    24News-ին հայտնի դարձավ, որ «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում օրեր առաջ՝ խուզարկություն իրականացնելու ընթացքում և հետո, գործարանի մի խումբ աշխատակիցների կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ ոչ թե հարուցված քրեական գործի ու խուզարկության շրջանակներում, այլ հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպե՞լով, բռնի ուժո՞վ են տարել, ինչքա՞ն գումար են տվել, որ մասնակցեն հավաքներին։ Ընդ որում, ոչ թե մարզային վարչություն են հրավիրել, այլ Երևան` Պարույր Սևակ՝ Երևան քաղաքի քննչական վարչություն:

    Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել նաև «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում: Իրավապահները կապարակնքել և հեռացել էին գործարանից:

  • Հուլիսի 9-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Հուլիսի 9-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 9-ին ժամը 10:00- 19:00-ն կդադարեցվի Վերին Արտաշատ գյուղի ջրամատակարարում

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն



    Հասարակություն


    Ժամանակակից արտադրությունը վաղուց այլևս միայն սարքավորումների, տեխնոլոգիաների և հզորությունների մասին չէ։ Այսօր նույնիսկ գերժամանակակից գործարանը կարող է աշխատել աննախադեպ արտադրողականությամբ, սակայն կա մի բան, որը հնարավոր չէ ստեղծել որևէ արտադրական հոսքագծի վրա։ Հատկապես սննդի ոլորտում, որտեղ յուրաքանչյուր գնման հետևում մարդու առողջությունը, ընտանիքի սեղանի պարունակությունն ու ամենօրյա ընտրությունն են, վստահությունը հաճախ ավելի կարևոր է, քան գինը, փաթեթավորումը կամ նույնիսկ գովազդը։

    Վերջին տարիներին սպառողների վարքագիծն ամբողջ աշխարհում զգալիորեն փոխվել է։ Եթե նախկինում մարդիկ հիմնականում ուշադրություն էին դարձնում ապրանքի արտաքին տեսքին կամ արժեքին, ապա այսօր սկսել են ակտիվ ուսումնասիրել բաղադրությունը, ծագումը, արտադրության պայմանները և արտադրողի հեղինակությունը։ Սա պատահական փոփոխություն չէ։ Տեղեկատվության հասանելիությունը մարդկանց ավելի պահանջկոտ է դարձրել։ Սպառողն այսօր ցանկանում է հասկանալ, թե ո՞վ է արտադրում իր սնունդը, ի՞նչ արժեքներ ունի այդ ընկերությունը և որքա՞ն պատասխանատու է իր գործունեության նկատմամբ։

    Հենց այս պայմաններում են առանձնանում այն ընկերությունները, որոնք տարիների ընթացքում կառուցել են ոչ միայն արդյունավետ արտադրական գործընթացներ, այլև սպառողի հետ անմիջական կապ։ Հայաստանում այդպիսի օրինակներից է 30 և ավել տարիների պատմություն ունեցող, ոլորտի բացարձակ առաջատար «Աթենք» մսամթերքի ընկերությունը։ Ընկերության հաջողությունը դժվար է բացատրել միայն արտադրանքի բազմազանությամբ, որակով կամ արտադրական ծավալներով։ Շուկայում բազմաթիվ ընկերություններ կարող են առաջարկել նմանատիպ ապրանքներ, ներդնել նոր տեխնոլոգիաներ կամ ընդլայնել արտադրությունը, սակայն ոչ բոլորին է հաջողվում տարիներ շարունակ պահպանել սպառողի վստահությունը։

    Սննդամթերքի ոլորտում վստահությունը ձևավորվում է դանդաղ, բայց կարող է մեկ ակնթարթում կորցնել իր արժեքը։ Հենց այդ պատճառով երկարաժամկետ հաջողության հիմքում ընկած է ոչ միայն հաջողված արտադրանքը, այլև հետևողականությունը։ Սպառողը ցանկանում է վստահ լինել, որ հաջորդ գնումը նույն փորձառությունն է ապահովելու, ինչ նախորդը, որ որակը չի փոխվելու, որ բրենդի նկատմամբ ձևավորված սպասումները կմնան նույնը։

    Տարիների ընթացքում «Աթենք»-ի հաջողության կարևոր գործոններից մեկը հենց այդ կանխատեսելիությունն է եղել։ Մարդիկ սովորել են ստանալ այն, ինչ ակնկալում են։ Սակայն վստահությունը միայն որակի արդյունք չէ։ Կան գործոններ, որոնք նույնպես կարևոր դեր ունեն, օրինակ՝ բրենդի ներկայությունը մարդկանց առօրյայում։ Ապրանքանիշը կարող է ունենալ լավագույն արտադրանքը, սակայն եթե այն չի հասնում մարդկանց առօրյա, չի կարող դառնալ մասսայական ընտրություն։ «Աթենք»-ի զարգացման պատմությունը նաև բաշխման, ներկայության և հասանելիության պատմություն է։ Ընկերությունը կարողացել է լինել այնտեղ, որտեղ սպառողն է։

    Թերևս ամենամեծ ձեռքբերումը մշակութային ներկայությունն է, հենց այն սահմանը, որը տարբերակում է բրենդը սովորական արտադրողից։ Շատերը ստեղծում են արտադրանք, բայց միայն քչերն են դառնում հիշողությունների, ավանդույթների և ընտանեկան պատմությունների մի մասը։

    Հայաստանում դժվար է գտնել մի ընտանիք, որի սեղանին որևէ կերպ հայտնված  չլինի «Աթենք»-ի արտադրանքը։ Ընտանեկան հավաքույթներ, տոնական սեղաններ, արագ պատրաստվող ընթրիքներ, ուսանողական տարիներ, աշխատանքային առօրյա. ապրանքանիշը տարբեր ձևերով ներկա է եղել և կա մարդկանց կյանքի բազմաթիվ փուլերում։ Երբ դա տեղի է ունենում, ընկերությունն արդեն մրցակցում է ոչ միայն ոլորտի այլ ընկերությունների, այլև մարդկանց հիշողությունների և սովորությունների հետ։ Սա այն մակարդակն է, որտեղ ապրանքանիշն սկսում է ունենալ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական դեր։

    Սակայն ժամանակակից սպառողը սպասում է ոչ միայն կայունություն, այլև զարգացում։ Շուկան անընդհատ փոխվում է, փոխվում են մարդկանց նախասիրությունները, առաջանում են նոր պահանջներ։ Այս պայմաններում երկար տարիների պատմություն ունեցող ընկերությունների գլխավոր մարտահրավերն է պահպանել այն, ինչի համար իրենց վստահում են, և միաժամանակ շարունակել զարգանալ։ Վերջին տարիներին «Աթենք»-ը փորձել է լուծել նաև հենց այս խնդիրը՝ շուկա ներկայացնելով նոր արտադրատեսակներ և նոր ձևաչափեր՝ համադրելով տարիների փորձն ու ժամանակակից սպառողի սպասումները։ Բացի այդ, վերջերս ընկերությունն իր արտադրական հնարավորություններն ավելացրել է՝գործարկելով  գերժամանակակից արտադրական համալիր, որն իր հզորությամբ բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։

    Ի վերջո, շուկայում երկար կյանք ունեցող ապրանքանիշերի արժեքը չի չափվում միայն վաճառքի ծավալներով, արտադրական հզորություններով կամ նոր արտադրատեսակներով։ Եվ թերևս հենց սա է պատճառը, որ որոշ ընկերություններ տարիների ընթացքում չեն մնում պարզապես արտադրողներ, այլ դառնում են մարդկանց առօրյայի մի մասը։

    Իսկ այդպիսի դիրքը հնարավոր չէ գնել, հնարավոր չէ արագ կառուցել և հնարավոր չէ «արտադրել» գործարանում։ 




  • Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ



    Մշակույթ





    Հրազդանի միկրոշրջանում մի փոքրիկ անկյուն կա, որտեղ առաջին հայացքից արդեն աչքի է ընկնում յուրօրինակ միջավայրն ու ֆրանսիական նրբերանգներով տրամադրությունը։ 

    «Ազնավուր» սրճարան-ռեստորանը, որը գործում է 2025 թվականից, առանձնանում է ոչ միայն իր յուրահատուկ միջավայրով, այլ նաև համարձակ գաղափարով՝ Հրազդանում ստեղծել ֆրանսիական շունչ ունեցող հանգստի վայր։

    Այստեղ այցելուներին դիմավորում է Էյֆելյան աշտարակի մանրակերտը։ Ինտերիերն ու միջավայրը կառուցված են ֆրանսիական մոտիվներով, իսկ խոհանոցը համադրում է ֆրանսիական նրբաճաշակությունն ու տեղական համերը՝ ստեղծելով յուրահատուկ փորձառություն։

    «Ազնավուր»-ը տարբերվում է շրջակայքում գտնվող սրճարաններից ոչ միայն իր դիզայնով. այստեղ մարդիկ գալիս են ոչ թե պարզապես սնվելու, այլև գեղեցիկ միջավայրում հաճելի երաժշտություն վայելելու համար։ Սրճարան-ռեստորանը զարգանալու և ընդլայնվելու ծրագրեր ունի։ 

    Այս ճանապարհին, ինչպես և ստեղծման փուլում, կարևոր դեր է ունենալու Կոնվերս Բանկի հետ համագործակցությունը: Ի վերջո, ցանկացած ճանապարհ անհամեմատ հաճելի է անցնել վստահելի գործընկերոջ հետ:

    Ֆինանսավորումն իրականացվել է Converse SME պրոդուկտի շրջանակում:

    Տեսանյութն՝ այստեղ

    Conversebank.am, 010 511 211

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:





  • Հայաստանում շուտով նույնականացման նոր քարտեր կլինեն

    Հայաստանում մեկնարկում է նույնականացման քարտերի «ռեբրենդինգը», գրում է shantnews-ը։

    Այս աշնանից մեր գրպաններում կհայտնվեն բոլորովին նոր փաստաթղթեր, որոնք ոչ միայն անխոցելի են կեղծումներից, այլև ունենալու են վառ ընդգծված ազգային դիմագիծ։ Թե ինչպիսին են լինելու նոր քարտերը, որքան կարժենան դրանք և ինչպես է կազմակերպվելու տրամադրման գործընթացը՝ տեսանյութում։

    Քարտերի մեծածավալ տպագրությունն արդեն ավարտված է: Նույնականացման քարտի վրա կլինեն հայկական զարդանախշեր և ՀՀ դրոշի գույները՝ նպատակ ունենալով արտահայտել մեր ազգային դիմագիծը: Քարտերը տրամադրվելու են մասնավոր գործընկերոջ կողմից՝ 14 գրասենյակներում: Քաղաքացիները գրանցվելու են օնլայն, ապա մոտենալու են մասնավոր ընկերության գրասենյակ և համապատասխան գործընթացներից հետո ստանալու են քարտը:

    Նոր քարտերն արժենանալու են 5850 ՀՀ դրամ և 5 տարի վավերականության ժամկետ են ունենալու:

  • Եղանակը Հայաստանում

    Եղանակը Հայաստանում

  • Եվրոպայում կարծում են, որ Իրանի շուրջ հակամարտությունը պառակտում է ՆԱՏՕ-ն

    Իրանի շուրջ հակամարտությունն ուժեղացնում է տարաձայնությունները ՆԱՏՕ-ի ներսում, քանի որ եվրոպական շատ դաշնակիցներ պատրաստ չեն աջակցել ԱՄՆ-ի կողմից դաշինքի հնարավոր ռազմական ներգրավմանը։ «РИА Новости»-ին հայտնել է փորձագիտական-դիվանագիտական շրջանակների եվրոպական աղբյուրը։

    հակամարտությունը բաժանում է ՆԱՏՕ-ն, քանի որ դաշինքի եվրոպական շատ անդամներ հրաժարվում են բախման մեջ մտնել Իրանի հետ և ուղղակիորեն աջակցել ամերիկյան ռազմական գործողություններին Հորմուզի նեղուցի շրջանում՝ նախապատվությունը տալով դիվանագիտական մոտեցմանը։ ՆԱՏՕ-ի մի շարք եվրոպական անդամների՝ առաջին հերթին Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Մերձբալթյան երկրների համար ռուս-ուկրաինական հակամարտությունը մնում է ավելի կարևոր և առաջնահերթ»,- ասել է գործակալության զրուցակիցը։