Blog

  • Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան

    Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան

  • Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվե

     «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, որը մշտապես հանդես է եկել բուհերում քաղաքական չեզոքության սկզբունքի, ակադեմիական ինքնավարության և ազատությունների պահպանման օգտին, խստորեն դատապարտում է Մայր բուհում քաղաքական հալածանքների սաստկացումը վերջին օրերին։ ԵՊՀ ղեկավարությունը միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ՝ դրանով փորձելով նրանց պատժել իրենց քաղաքական հայացքների, գործունեության կամ պարզապես քաղաքացիական ակտիվության համար։ Սա խտրականության դասական դրսևորում է, որը կոպտորեն խախտում է բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրության դրույթները, ինչպես նաև համապատասխան միջազգային չափանիշները։

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորը



    Հասարակություն





    Ուժ, կամք և թիմային ոգի․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորը։ 4 տարիների ընթացքում ընկերությունը 22 մլն դրամ է հատկացրել կարևոր այս միջոցառման կայացման համար։

     Սպորտային և ռազմամարզական միջոցառումների աջակցությունը ԶՊՄԿ-ի համար ռազմավարական կարևորություն ունի։ Դրանք ոչ միայն կոփում են առողջ մարմին, այլև մասնակիցների մոտ ձևավորում են թիմային պայքարի և միասնական լինելու չափազանց կարևոր հատկություններ։

     Այս տարի մրցույթ-փառատոնը համախմբել է 14-17 տարեկան պատանիների՝ գրեթե ողջ Հայաստանից։ Մասնակիցների մոտ 30 տոկոսը սյունեցիներ են, «Դավիթբեկյան խաղեր»-ին են եկել մասնակցելու նաև Երևանից, Տավուշից, Շիրակից, Լոռիից, Արմավիրից, Գեղարքունիքից և այս տարի առաջին անգամ նաև ՌԴ-ից։ Փառատոն մրցույթին առաջին տարում մասնակցել էր 80 պատանի, հետո թիվը տարեցտարի աճել է և 2026-ին հասել 240 մասնակցի։

     Ուրախալի է տեսնել, թե ինչպես է նախաձեռնությունն աճում և դառնում ավելի պահանջված։

     




  • Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել Թրամփին Իրանի կողմից նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ.

    Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Իսրայելը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ հետախուզական տվյալներ ունի, ըստ որոնց՝ Իրանը ծրագրում է մահափորձ իրականացնել նրա դեմ։

    Ինչպես նշում է պարբերականը, այդ տեղեկությունները կարող են հանգեցնել ԱՄՆ-ի դիրքորոշման կոշտացմանն ու Իրանի հետ հակամարտության հետագա սրմանը։

    The Wall Street Journal-ը գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է հանդես գալ Իրանի դեմ ռազմական գործողությունների օգտին, մինչդեռ Թրամփը մինչև վերջերս նախընտրում էր խնդրի դիվանագիտական լուծումը՝ մտավախություն ունենալով, որ հակամարտության սրումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։

    ԱՄՆ-ի կառավարությունն ու Իրանը դեռևս չեն արձագանքել մահափորձի վերաբերյալ այս պնդումներին։ Սակայն Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր, որ կանխել է Թրամփի դեմ Իրանի կողմից կազմակերպված մի քանի մահափորձ։

    Այս շաբաթ Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իրանն իրեն ներառել է իր թիրախների ցանկում։

  • ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային առողջապահական կառույցների հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։

    ՀՎԿԱԿ-ի տեղեկացմամբ՝ 2026 թվականի հուլիսի 5-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արձանագրվել է՝

    1759 հաստատված դեպք,

    600 հաստատված մահ:

    Ուգանդայում հուլիսի 9-ի դրությամբ գրանցվել է՝

    20 հաստատված դեպք,

    2 հաստատված մահվան դեպք,

    1 հավանական դեպք,

    1 հավանական մահվան դեպք։

    Ֆրանսիայում հունիսի 24-ին հաստատվել է մեկ ներմուծված դեպք՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից վերադարձած բուժաշխատողի մոտ։

    ԱՀԿ Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի վերջին իրավիճակային զեկույցի համաձայն՝ բռնկումն ընդգրկել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 35 առողջապահական գոտի, որոնցից 28-ում վերջին 21 օրվա ընթացքում շարունակվել է հիվանդության փոխանցումը։ Ամենաշատ դեպքերը շարունակում են գրանցվել Իտուրի նահանգում, որտեղ արձանագրվել է ընդհանուր դեպքերի շուրջ 92 տոկոսը։

    Ուգանդայում վերջին շաբաթվա ընթացքում նոր հաստատված դեպքեր չեն գրանցվել։ Վերջին դեպքը հաստատվել է 2026 թվականի հունիսի 21-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն–Ուգանդա միջազգային երթուղով աշխատող բեռնատարի վարորդի մոտ։ Շարունակվում է շփման մեջ եղած անձանց բժշկական հսկողությունը։

    Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքի կապակցությամբ հիվանդը ախտանշանների ի հայտ գալուց անմիջապես հետո մեկուսացվել և տեղափոխվել է մասնագիտացված բուժհաստատություն։ Առողջապահական մարմիններն իրականացնում են կոնտակտավորների հայտնաբերման և բժշկական հսկողության միջոցառումներ։

    Միջազգային գործընկերների հետ համատեղ շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները, մասնավորապես՝

    • ակտիվ համաճարակաբանական հսկողություն,

    • դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում,

    • կոնտակտավորների որոնում և բժշկական հսկողություն,

    • լաբորատոր ախտորոշման կարողությունների ընդլայնում,

    • բուժման կենտրոնների հզորությունների մեծացում,

    • վարակի կանխարգելման և վերահսկման միջոցառումների ուժեղացում,

    • սահմանային հսկողության և երկրների միջև համագործակցության ամրապնդում,

    • բնակչության իրազեկման և ռիսկերի հաղորդակցման միջոցառումների իրականացում։

    Ռիսկի գնահատում

    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հանրային առողջության համար ռիսկը գնահատում է որպես շատ բարձր, հարևան երկրների համար՝ բարձր՝ պայմանավորված բնակչության ակտիվ տեղաշարժով և սահմանային հաղորդակցությամբ։

    Չնայած Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքին՝ ԱՀԿ-ն գնահատում է, որ գործող արդյունավետ հսկողության և արագ արձագանքման միջոցառումների պայմաններում հիվանդության լայնածավալ միջազգային տարածման ռիսկը շարունակում է մնալ վերահսկելի։

    Իրավիճակը Հայաստանում

    Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։

    Հայաստանի համար անմիջական ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահական մարմինները շարունակաբար հետևում են միջազգային համաճարակաբանական իրավիճակին և համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ առաջարկություններին համապատասխան։

    Աֆրիկյան երկրներ մեկնող կամ այնտեղից վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել ԱՀԿ ճանապարհորդական հանձնարարականներին, խուսափել հիվանդ կամ մահացած անձանց, ինչպես նաև վայրի կենդանիների հետ անմիջական շփումից։

    Եթե ճանապարհորդությունից հետո ի հայտ գան հիվանդությանը բնորոշ ախտանիշներ՝ բարձր ջերմություն, արտահայտված թուլություն, փսխում, լուծ, արյունահոսական դրսևորումներ կամ այլ ախտանշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության և բուժաշխատողին տեղեկացնել վերջին ճանապարհորդության մասին։

    ՀՀ առողջապահական համակարգը շարունակում է իրականացնել միջազգային իրավիճակի մշտադիտարկում և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ բնակչության առողջության պահպանման նպատակով։

  • Թուրքիայի կողմից S-400-ի վաճառքը թեման չափազանց զգայուն թեմա է․ Պեսկով

    Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ՝ այդ երկրին նախկինում մատակարարված S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի վերաբերյալ։ Սա չափազանց զգայուն թեմա է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Մենք այս հարցի շուրջ կապ ենք հաստատել թուրքական կողմի հետ, և կշարունակենք դա անել»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Անկարան վերավաճառել է ռուսական S-400-ներ՝ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար։

    Կրեմլի խոսնակին հարցրել են, թե արդյոք Անկարան խնդրել է Մոսկվայի թույլտվությունը նման վաճառքի համար, և եթե այո, ապա ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը։

    Պեսկովը նշել է, որ «սա չափազանց զգայուն հարց է»։

  • Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

    Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

    Մասնավորապես՝

    • լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակն ու որոշ փողոցներ կլինեն փակ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ. տեղեկացնում է քաղաքապետարանը։

     

    «Փակ կլինի նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ»,- ասված է հաղորդագրությունում։

     

     

  • Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ



    Թուրքիայի կողմից ժամանակին Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Նման պնդմամբ հանդես է եկել թուրքական իշխանամետ Hürriyet թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Իմ տրամադրության տակ եղած տվյալներով՝ S-400-ները վաճառվել են երրորդ երկրի։ Գործարքի մասին կհայտարարվի այսօր։ S-400-ները ուղարկվում են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ որոշ խնդիրների վերացման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, հաղորդվում է, որ կեսգիշերին դրանք վերացվել են։ Ոմանք նշում են Արաբական Միացյալ Էմիրությունները, ոմանք՝ Կատարը, լավագույնն այն է, որ սպասել պաշտոնական հայտարարությանը»,- գրել է հրատարակության մեկնաբան Աբդյուլքադիր Սելվին։

    Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հրապարակումը։


    Մեկ օր առաջ նույն թերթը հաղորդել էր Անկարայի կողմից իրավական բանաձևի որոնումների մասին, որը կբավարարեր ԱՄՆ-ին՝ CAATSA ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից դուրս գալու և նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագիր վերադառնալու համար, ինչի կապակցությամբ քննարկվում է Պարսից ծոցի երկրներից մեկին զենիթահրթիռային համալիրների վաճառքի հարցը։ Oksijen թերթն իր հերթին ԱՄԷ-ն անվանել է S-400-ների հավանական գնորդ։

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-8-ը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքներով վստահություն է հայտնել F-35 ծրագիր Անկարայի վերադարձի կապակցությամբ։ ԱՄՆ նախագահն ինքը հայտարարել էր, որ դեռևս որոշում չի կայացրել այդ հարցով։

    Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք է բերել 2,5 մլրդ դոլար արժողությամբ S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) հայտնել էր, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարված է։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ի գնդային հավաքածուի մատակարարման պայմանագիրը կնքելուց հետո Անկարան հեռացվել է F-35 կործանիչների ստեղծման ԱՄՆ ծրագրից։


  • Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից S-400 հրթիռների վաճառքի մասին հաղորդագրությունները | Քաղաքականություն

    Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ այդ երկրին նախկինում մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերի հատ կապված։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

    Ավելի վաղ թուրքական կառավարամետ «Հյուրիյեթ» թերթը հայտնել էր, որ Թուրքիայի կողմից նախկինում Ռուսաստանից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Թերթի տվյալներով՝ գործարքի մասին շուտով կհայտարարվի։ Պեսկովին հարցրել են, թե արդյոք Անկարան դիմել է վաճառքի թույլտվության համար, և ինչպես է Մոսկվան արձագանքել։

    «Այստեղ կարող եմ ասել մեկ բան. սա խիստ զգայուն հարց է։ Մենք շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ այս հարցի շուրջ։ Եվ մենք կշարունակենք շփումներ ունենալ», – պատասխանել է Կրեմլի խոսնակը։

    Հուլիսի 9-ին «Հյուրիյեթ»-ը հայտնել է, որ Անկարան փնտրում է իրավական լուծում, որը կբավարարի ԱՄՆ-ին, թույլ տալով նրան հրաժարվել CAATSA պատժամիջոցներից և վերադառնալ F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրին։ Իր հերթին, «Օքսիջեն» թերթը ԱՄԷ-ն անվանել է S-400-ի հավանական գնորդ։