Blog

  • ՊԵԿ-ը «Արարատ ցեմենտ»-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր

    ՊԵԿ-ը «Արարատ ցեմենտ»-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հնարավոր են հարկերից խուսափելու, իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու և անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնելու դեպքեր։

    Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են բազմափուլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

    Միջոցառումների շրջանակում ծածկագրված եղանակով իրականացվել է արտաքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի ընթացքում քարտեզագրվել են Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկող բեռնատարների երթուղիները, նույնականացվել են հաշվառման համարանիշերը, մատակարարումների ուղղությունները։ Այնուհետև, ստացված տվյալները համադրվել են ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ։ Հենց այս համադրման շնորհիվ  բացահայտվել է իրավախախտումների իրական ծավալը։ Մասնավորապես,  արտաքին դիտման ընթացքում արձանագրվել է, որ նույն օրվա ընթացքում գործարանի տարածքից դուրս է եկել 101 բեռնատար մեքենա, որի 35-ի իրականացրած մատակարարումների մասով հարկային հաշիվներ դուրս գրված չեն եղել։

    Եվ միայն մեկ օրվա ընթացքում առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի մատակարարվել է շուրջ 43.2 միլիոն դրամի ցեմենտ, ինչի հետևանքով պետական բյուջե պակաս է հաշվարկվել շուրջ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։

    Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են ընկերության մատակարարման ամբողջ շղթայի ուսումնասիրությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության և համադրման արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ նաև, որ շուրջ 1.2 միլիարդ դրամի դիզելային վառելիքի ձեռքբերումները ձևակերպվել են հնարավոր անապրանք հարկային հաշիվներով։ Այնուհետև, այդ փաստաթղթերն օգտագործվել են ավելացված արժեքի հարկի հաշվանցման և շահութահարկի հարկման բազայի նվազեցման նպատակով։ Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 442 միլիոն դրամի վնաս։ Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են նաև միևնույն սեփականատիրոջը պատկանող՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գործող բետոնի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերության գործունեության մեջ առկա հնարավոր հարկային իրավախախտումներ։

    Պարզվել է, որ ընկերությունը շուրջ 73 միլիոն դրամի բետոնի իրացում չի արտացոլել հարկային հաշվառումներում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 23 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ, որ ընկերության կողմից ձևակերպվել են շուրջ 49 միլիոն դրամի հնարավոր անապրանք ձեռքբերումներ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է ևս շուրջ 23 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված փաստերի հիման վրա հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ և իրականացվում է նախաքննություն։

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության, հարկային իրավախախտումների և հարկերից խուսափելու բոլոր դրսևորումների դեմ՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ-հետախուզական գործիքակազմը, բացահայտելով հարկերից խուսափելու մեխանիզմները և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ պետական բյուջեի եկամուտների լիարժեք հավաքագրումն ու պետության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով։

    Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • 74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան Դումիկյան





    Ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մուտքի սահմանափակումներից հետո տեղական արտադրող-արտահանողները հայտնվել են տնտեսական անդառնալի կորուստների վտանգի առաջ։ Սակայն իրական խնդիրը ոչ թե միայն ռուսական շուկայի փակումն է, այլ գործող իշխանությունների կողմից շուկաների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ տարիներ շարունակ հնչեցված հայտարարությունների և իրական քայլերի միջև գոյացած աղետալի անդունդը։ Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ 2026 թվականի հունիս ամսվա պաշտոնական տվյալների՝ արտահանման այլընտրանքային ուղիներ գործնականում չեն ստեղծվել, իսկ Եվրոպական Միության շուկա մուտք գործելու վերաբերյալ իշխանությունների հայտարարությունները պարզապես քաղաքական պոպուլիզմի և իրականությունից կտրված իլյուզիաների արդյունք էին։

     

    Հունիս ամսվա տվյալների համեմատությունը ցույց է տալիս ոլորտում տիրող ճգնաժամի իրական չափերը։ Եթե 2025թ. հունիսին ընդհանուր արտահանումը կազմել էր 31,738 տոննա, ապա 2026թ. հունիսին այն նվազել է՝ հասնելով 8,095 տոննայի։ Արձանագրվել է մոտ 23,643 տոննայով պակաս բերքի արտահանում, ինչը կազմում է 74.5% անկում։ Առավել ցնցող է ռուսական ուղղության վիճակագրությունը. 2025թ. հունիսին ՌԴ էր արտահանվել մոտ 27,937 տոննա պտուղ-բանջարեղեն՝ հիմնականում բարձր պահանջարկ ունեցող ծիրան, լոլիկ, պղպեղ և կեռաս, մինչդեռ 2026թ. հունիսին այդ ծավալները կազմել են ընդամենը 110.4 տոննա՝ հիմնականում թութ և խնձոր։ Արտահանումը Ռուսաստան նվազել է ավելի քան 27,826 տոննայով՝ գրանցելով 99.6% անկում, ինչը փաստում է, որ, չնայած քաղաքական իշխանությունների տարբեր հավաստիացումներին, շուկան հայկական մթերքի համար գործնականում շարունակում է մնալ փակ։

     

    Ծաղկի արտահանման ոլորտը, որը վերջին տարիներին դինամիկ զարգացում էր ապրում, նույնպես կաթվածահար վիճակում է։ 2025թ. հունիսին դեպի ՌԴ արտահանվել էր 5,784,071 հատ ծաղիկ, սակայն 2026թ. հունիսին հատով չափվող արտահանում դեպի Ռուսաստան ընդհանրապես չի իրականացվել։ Ընդհանուր առմամբ, ծաղիկների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նվազել է շուրջ 50.3%-ով։

     

    Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա ըստ ՀՀ կառավարության պաշտոնական տվյալների, գործնական արդյունքներ դեռևս չկան։ ԵՄ շուկա մուտք գործելու անհնարինությունը պայմանավորված է մի շարք համակարգային խնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ պետությունը քայլեր չի ձեռնարկել։ Ֆիտոսանիտարական և սերտիֆիկացման խիստ չափանիշները, ԵՄ-ի կողմից ճանաչված լաբորատոր և սերտիֆիկացման ենթակառուցվածքների բացակայությունը, լոգիստիկ խնդիրները և բեռնափոխադրումների ծայրահեղ բարձր ինքնարժեքն իրականում ստեղծել են անհաղթահարելի արգելքներ։ Մանր և միջին ֆերմերներին չի տրամադրվել պետական աջակցություն՝ ԵՄ-ի պահանջվող միջազգային սերտիֆիկատներ ձեռք բերելու համար, ինչը նրանց զրկել է մրցունակությունից։

     

    Պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման նման կտրուկ անկումը նշանակում է ոչ միայն տասնյակ միլիոնավոր դոլարների տնտեսական կորուստ, այլև հարյուրավոր ջերմոցային տնտեսությունների, ֆերմերների և լոգիստիկ ընկերությունների սնանկացման ուղղակի վտանգ։ Երբ արտադրողը զրկված է իր աշխատանքի արդյունքը վաճառելու հնարավորությունից, սկսվում է գյուղի ամայացման և գյուղատնտեսական հողերի անմշակ մնալու գործընթացը։ Հայկական գյուղատնտեսությունն ամեն օր կորցնում է իր ներուժը, իսկ իշխանությունները շարունակում են բավարարվել անբովանդակ հայտարարություններով՝ ֆերմերին իր խնդիրների հետ մենակ թողնելով։

    Տիգրան Դումիկյան

    Վերլուծաբան


  • Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank









    IDBank-ի սիրված ավանդույթներից մեկը՝ Հաճախորդների շնորհակալության օրը, այս անգամ անցկացվեց Վանաձորի մասնաճյուղում։ Բանկը մշտապես ձգտում է լինել իր հաճախորդների կողքին՝ նրանց համար ապահովելով հաճելի անակնկալներ և բարձր տրամադրություն:

    IDBank-ի Հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանն ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը Բանկ-հաճախորդ համագործակցության շրջանակում։

    «Մեզ համար անչափ կարևոր է լինել մեր հաճախորդների կողքին ինչպես թվային տիրույթում, այնպես էլ ֆիզիկապես։ Թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ մենք կարևորում ենք հաճախորդների հետ կենդանի շփումը՝ սպասարկման ընթացքում ձգտելով յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում։ Շնորհակալ ենք մեզ ընտրելու համար»,- նշեց Սեդա Ավագյանը։

    Հերթական գործարքն իրականացնելու համար մասնաճյուղ եկած հաճախորդներին սպասում էին հաջողության անիվը, որը պտտելով նրանք շահում էին idcoin-ներ (1 idcoin = 1 դրամ), քաղցր հյուրասիրությունն ու սովորականից տարբերվող յուրահատուկ, տոնական մթնոլորտը։

    Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Աշոտ Խոջայանի խոսքով՝ Հաճախորդների շնորհակալության օրն էլ ավելի է ընդգծում Բանկի և հաճախորդների միջև ձևավորված ամուր կապը։

    «Ամեն օր մենք սիրով և բարձր պատասխանատվությամբ սպասարկում ենք Վանաձորի և հարակից համայնքների բնակիչներին։ Հաճախորդների շնորհակալության օրը հիանալի առիթ է հաճելի անակնկալներով շնորհակալություն հայտնելու նրանց վստահության համար։ Մեր հաճախորդների գոհունակությունն ու դրական արձագանքը թիմի արդյունավետ աշխատանքի գնահատականն են»,- ասաց Աշոտ Խոջայանը։

    IDBank-ից հավաստիացնում են, որ Բանկի մյուս մասնաճյուղերի համար անակնկալները դեռ առջևում են։

    ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ





  • Ադրբեջանը քննարկում է ԵԽ-ից ամբողջությամբ դուրս գալու հարցը, իսկ ՄԻԵԴ դատավորների որոշումները չենք ճ

    Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հարցը․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ 2024 թվականի հունվարին ադրբեջանական պատվիրակության հավատարմագրումը կասկածի տակ է դրվել, և իրենք զրկվել են քվեարկության իրավունքից։

    «Սա միայն մարդու իրավունքների հարց չէր։ Եթե այդպես լիներ, նրանք դա կանեին շատ ավելի վաղ։ Դա պարզապես մեզ և մեր տարածքային ամբողջականության հետ կապված պատիժ էր։ Ադրբեջանի պատվիրակությունը շատ իմաստուն որոշում է կայացրել։ Նրանք հրաժարվել են մասնակցել հանդիպումներին։ Եթե մենք քվեարկության իրավունք չունենք, ինչո՞ւ պետք է այնտեղ լինենք»,-ասել է Ալիևը։

    Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանը չի քվեարկել նաևՄարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների օգտին։

    «Հետևաբար, մենք չենք ճանաչում նրանց որոշումները: Մենք չենք քվեարկել այս դատավորների օգտին. մենք արդեն երկու տարի է, ինչ խտրականության ենք ենթարկվում: Ես բացահայտ հայտարարում եմ, որ Ադրբեջանը լիովին քննարկում է կազմակերպությունից դուրս գալու հարցը: Խոսքը միայն անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին չէ. մենք հստակորեն քննարկում ենք այս կառույցից ամբողջությամբ դուրս գալու հարցը: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կապ հաստատեց ինձ հետ և խնդրեց չանել դա և փորձել ելք գտնել ստեղծված իրավիճակից», – հայտարարել է Ալիևը: Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ եթե Ադրբեջանն ամբողջությամբ դուրս գա Եվրոպայի խորհրդից, ոչ ոք չի նկատի. «Այսինքն՝ այստեղ շատ բան չի փոխվի»։

    Միևնույն ժամանակ՝ Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ներկայումս գտնվում են գագաթնակետին։

    Ալիևը նշել է, որ ԱՄՆ-ն վերացրել է Բաքվին զենքի մատակարարման բոլոր սահմանափակումները։ Անմիջապես դրանից հետո նմանատիպ որոշումներ են կայացրել Մեծ Բրիտանիան և ԵՄ անդամ պետությունները։ Նա հավելել է, որ Բաքուն և Վաշինգտոնը ակտիվորեն աշխատում են ռազմավարական գործընկերության մասին խարտիայի բոլոր դրույթները կյանքի կոչելու ուղղությամբ։

     

     

  • Հայաստանը մեզ համար պարզապես ինքնիշխան պետություն չէ․ Զախարովա

    Հայաստանը մեզ համար պարզապես ինքնիշխան պետություն չէ․ Զախարովա

  • Իրանում բաց ասացին՝ խորհուրդ չեն տալիս Հայաստանին գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումներին․ Լևոն Զուրաբյան

    «Իմ հոգու պարտքը համարեցի գնալ ու մասնակցել եղբայրական ժողովրդի առաջնորդի հիշատակի միջոցառմանը։ Բավականին լավ կազմակերպված այց էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ միջոցառումները կրում էին գլոբալ մասշտաբ»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը իրենց մասնակցությանը:

    Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Իրանում ունեցած հանդիպումների ընթացքում պաշտոնական և փորձագիտական շրջանակները զգուշացրել են, որ Հայաստանին խորհուրդ չեն տալիս գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումներին՝ նշելով, որ Իրանի շահերին հակասող քայլերը կարող են հետևանքներ ունենալ։

    Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է ավելի ակտիվ դեր ունենալ հայ-իրանական հարաբերություններում:

  • Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը

    Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» մակնիշի բեռնատարը։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

    Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

  • Անկարայի ռազմատեխնիկական փակուղին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA պատժամիջոցներից և վերադառնա հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրին։ Այս ռիսկային քայլը կարող է թուրքական ղեկավարության համար ավարտվել ազդեցության կարևոր լծակների կորստով՝ առանց դրա դիմաց որևէ իրական երաշխիք ստանալու։

     

    Ամերիկյան կործանիչներ ձեռք բերելու ցանկության հետևում թաքնված է ավելի խորքային ռազմավարական հաշվարկ, որն անմիջականորեն առնչվում է Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռության հետ:

     

    Հասկանալու համար, թե ինչու է Անկարան այսօր շտապում հրաժարվել 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ՀՕՊ համակարգից, որի համար պատրաստ էր լուրջ հակամարտության գնալ իր դաշնակիցների հետ՝ անհրաժեշտ է գնահատել, թե որքան մեծ վնաս հասցրեց այդ գործարքը։

     

    2019թ., երբ Թուրքիան ստացավ Ս-400 համալիրների առաջին խմբաքանակը, Վաշինգտոնի պատասխանը ամենևին էլ խորհրդանշական չէր։ Թուրքիան պաշտոնապես դուրս մնաց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից, որի մասնակիցն էր 2002 թ-ից՝ միաժամանակ լինելով թե՛ գնորդ, և թե՛ արդյունաբերական գործընկեր։

     

    Թուրքիայի կողմից արդեն վճարված վեց հատ F-35 ինքնաթիռները, (ընդհանուր արժեքը՝ 1,4 միլիարդ դոլար), չփոխանցվեցին Անկարային։

     

    2020թ դեկտեմբերին Դոնալդ Թրամփի վարչակազմը CAATSA օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանական գնումների պետական գործակալության (SSTEK) նկատմամբ՝ փաստացի փակելով նրա մուտքը ամերիկյան ռազմական տեխնոլոգիաներին և ռազմատեխնիկական համագործակցությանը։

     

    Թուրքիայի ռազմաօդային ուժերը, որոնք մինչ վերջերս համարվում էին ՆԱՏՕ-ի ուժեղներից մեկը՝ շարունակում են շահագործել աստիճանաբար հնացող F-16 կործանիչների տարբերակները, մինչդեռ տարածաշրջանային մրցակիցներն արագորեն արդիականացնում են իրենց ավիացիան։

     

    Հունաստանը՝ Թուրքիայի պատմական հակառակորդը և միաժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակիցը, արդեն միացել է F-35 ծրագրին։

     

    Թուրքիայի հետ սրված հարաբերություններով Իսրայելը շահագործում է աշխարհում ամենակատարելագործված F-35 պարկերից մեկը՝ ինքնաթիռները համալրելով սեփական կառավարման համակարգերով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և մարտական կիրառման հնարավորություններով, որոնք չունի որևէ այլ օպերատոր։

     

    Թուրքական ԶՈւ համար սա պարզապես վերացական ռազմավարական խնդիր չէ։ Սա տարածաշրջանում օդային գերազանցության իրական կորուստ է այն պայմաններում, երբ ուժերի հավասարակշռությունը արագ փոխվում է։

     

    Ամերիկյան Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի (NDAA) համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը չի կարող Թուրքիային փոխանցել F-35 ինքնաթիռներ, քանի դեռ Կոնգրեսին չի ապացուցել, որ Անկարան այլևս չի տիրապետում S-400 համակարգերին։

     

    Այս պահանջը կատարելու տարբերակը, համակարգը Թուրքիայի տարածքից ֆիզիկապես դուրս բերելն է՝ վաճառելով կամ փոխանցելով այն երրորդ պետության։

     

    Սակայն, վաճառքը ևս լի է բազմաթից խնդիրներով: Ս-400-ը երբեք պարզապես զենիթահրթիռային համալիր չի եղել։ Երբ 2017թ. Անկարան Մոսկվայի հետ ստորագրեց 2,5 միլիարդ դոլարի պայմանագիր, այն ստացավ մի բան, որով Կրեմլը հազվադեպ է կիսվում (տեխնոլոգիաների լայնածավալ փոխանցում)։

     

    Թուրքական կողմը ստացավ հասանելիություն համակարգի սկզբնական ծրագրային կոդերին, արտադրական տեխնոլոգիաներին և համալիրի ինտեգրման վերաբերյալ տեխնիկական տվյալներին։ Համագործակցության այս մակարդակը զգալիորեն ավելի խորն էր, քան S-400-ի այլ գնորդների՝ այդ թվում Հնդկաստանի և Չինաստանի դեպքում։

     

    Եթե Թուրքիան վաճառի համակարգը, իր այդ առավելությունը ևս կկորցնի վերջնականապես։

     

    Բացի այդ՝ S-400-ը Անկարայի համար միաժամանակյա ազդեցության լծակ էր թե՛ Վաշինգտոնի, թե՛ Մոսկվայի վրա։

    Ռուսական համակարգերի առկայությունը Թուրքիայի տարածքում ստիպում էր Ռուսաստանին հաշվի նստել Անկարայի շահերի հետ։ Ու հենց այդ համակարգերի պատճառով էլ ԱՄՆ-ն չէր կարող պարզապես թելադրել իր պայմանները և ստիպված էր բանակցել Թուրքիայի հետ։

     

    S-400 ՀՕՊ համակարգերի և F-35 ինքնաթիռների միջև ընտրության հարցում, Թուրքիան հայտնվում է ՌԴ-ԱՄՆ (ՆԱՏՕ) միջև հարաբերությունների փակուղային իրավիճակում:

  • Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար


    Հասարակություն



    Հուլիսի 13-ին, ժամը 15:10-ի սահմաններում, Արմավիրի մարզում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում, բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» մակնիշի բեռնատարը։

    Shamshyan.com-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով վթարի արդյունքում տուժածներ չկան։

    Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի մարզի գումարտակում կազմվում են փաստաթղթեր, որտեղ պարզվում են վարորդների ինքնությունները։




  • ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը․ Թրամփ

    ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Իրանը «ոչինչ չունի»։