Blog

  • Եղանակը Հայաստանում․ Սպասվում է անձրև և ամպրոպ

    Հանրապետության տարածքում`

    Հուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

    Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 9-10-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

    Երևան քաղաքում`

    Հուլիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։

    Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները





    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպմանը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ դրական գնահատելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները։«Լավ հանդիպում ունեցա նախագահ Թրամփի և նրա թիմի հետ։

    Շնորհակալ եմ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդմանը հատկացված կարևոր ուշադրության համար, որը կօգնի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքերը»,-գրել է Զելենսկին։Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք գաղափարներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի դիրքերը և մոտեցնել խաղաղության հաստատումը։«Ակնկալում եմ, որ մեր թիմերը հնարավորինս արագ կաշխատեն այսօր քննարկված բոլոր հարցերի ուղղությամբ»,- նշել է Զելենսկին։

    Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա կտրամադրի։




    դիտվել է 57 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը

  • Սյունիքում գայլը հարձակվել է մարդկանց վրա

    Հուլիսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գորիս համայնքում։ Քարահունջ բնակավայրից Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած հատվածում գայլը հարձակվել է մարդկանց վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Նախնական տվյալներով 6 քաղաքացի մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, նրանցից մեկի վիճակը ծանր է։

    Հայտնի չէ, թե քանի գայլ է եղել, բայց նրանցից մեկին վնասազերծել են։ Այս պահին ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները և էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

    ԲԿ֊ում նրանք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և համապատասխան պատվաստումներ։

  • MegaNews.am | Մամուլ





    «Հրապարակ» թերթը գրում է. «Հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պատգամավորներին ու աշխատակազմին, սակայն…

  • Գայլի հարձակումից Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա

    Գայլի հարձակումից Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխաԱյսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։

    «Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։

    Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Այս պահին իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

    Հանգամանքները ճշտվում են։ Նոր տեղեկությունների դեպքում նյութը կթարմացվի։

  • Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ

    Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ

  • Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայություն



    Հասարակություն





    Ամառվա շոգ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    «Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ որսի համար։ Օձերը շատ խելացի սողուններ են, եթե օձերին չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- նշում է  ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ 4-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ռոման Խաչատրյանը։

    Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-2,5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել և անշարժ մնալ։ Իսկ եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։

    Մասնագետի խոսքով՝ պետք չէ բռնել օձին, պարզապես պետք է զանգել 112, և փրկարարները կգան իրենք կտեղափոխեն անվտանգ վայր։

    Օձի խայթոցի դեպքում պետք է շատ հեղուկներ խմել և դիմել բուժօգնության։

    Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը կենսական անհրաժեշտություն է, սակայն նույնքան կարևոր է հիշել, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր դերն ու տեղն ունի։ Պետք է նաև իմանալ, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում, ուստի զգուշավոր և պատասխանատու վարքագիծը հաճախ լավագույն պաշտպանությունն է։




  • Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Բաքու՝ հայ գերինե

    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշված է.

    «Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։

    Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։

    Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով:

    Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։ Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով և անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէ վտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար։

    Այս նպատակով ես բաց նամակներով դիմել եմ՝

    Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել, որպեսզի այցը կազմակերպվի իր գրասենյակի հովանու ներքո և դրա իրականացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

     Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։

    Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:

    Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն անուշադրության կամ կախված լինեն պատահականությունից։ Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ, նրանց աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»։

  • Առաջիկա ժամերին ԱՄՆ-ն նոր հարվածներ կհասցնի Իրանին և կգրավի…

    Առաջիկա ժամերին ԱՄՆ-ն նոր հարվածներ կհասցնի Իրանին և կգրավի…

  • ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. Պետրոսյան

    ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

    «Նախօրեին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում ՀԷՑ-ի օրվա սեփականատերն, ի պատասխան ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցադրումների, առնվազն երեք «ՈՒԺԵՂ» ՍՈՒՏ է ասել․

    Ս.Կ – «Ընդամենը 100 հատ նոր միացում են արել՝ 3000-3500-ի փոխարեն» (ենթադրաբար, ժամանակավոր կառավարման ողջ շրջանը նկատի ուներ)։

    ՓԱՍՏ – Միայն 2026թ. 1-ին կիսամյակում ՀԷՑ-ն իրականացրել է 4103 նոր բաժանորդի միացում ցանցին (միջինը՝ օրական 31 հայտ)։

    Ս.Կ. – «Չեն կարողանում ձեռք բերել, դրա համար չեն կարողանում ներդրումային ծրագրերը կատարել»։

    ՓԱՍՏ – Վարույթի մեկնարկից ի վեր՝ մինչ օրս, շուրջ 11 ամսում, բացառապես բաց, թափանցիկ մրցութային գնումների միջոցով ՀԷՑ-ը ձեռք է բերել շուրջ 14,5 մլրդ դրամի էլեկտրատեխնիկական սարքավորումներ և ապրանքանյութական արժեքներ։ Այս պահին ՀԷՑ-ի պահեստներում առկա են ավելի քան 27 մլրդ դրամի նյութեր՝ նախատեսված ներդրումային ծրագրի և ցանցի ընթացիկ սպասարկման համար։

    Ս.Կ. – «40%-ից ավելի ավելացել են անջատումները»։

    ՓԱՍՏ – Ընթացիկ տարվա մարտ, ապրիլ և մայիս ամիսներին հոսանքազրկումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով, ինչը պաշտոնապես ներկայացվել է նաև ՀԾԿՀ-ին։

    Հ.Գ. Ահա այսպիսի անփառունակ վիճակագրություն և մերկապարանոց գնահատականներ՝ #Իրենց_ձևով…»։